Քիմ Քարդաշյանը խոսել է ֆեմինիզմի, սեքսուալության և իր հայտնի տեսանյութի մասին
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը մարտի 7-ին իր Instagram-ում տեղադրել էր ամբողջությամբ մերկ սելֆի, պատասխանել է իրեն քննադատող օգտատերերին իր բլոգում։
35-ամյա աստղը գրել է, որ իրեն ավելի ուժեղ է զգում, երբ բացահայտ ցուցադրում է աշխարհին իր թերությունները և ուրախ է, որ կարող է ոգեշնչել աղջիկներին անել նույնը։
«Ես մայր եմ, ես կին եմ, քույր, դուստր, բիզնեսմեն և իրավունք ունեմ սեքսուալ լինել», -գրել է Քիմը և ավելացրել #happyinternationalwomensday հեշթեգը՝ հիշեցնելով կանանց միջազգային օրվա մասին։
«Ես երբեք չեմ հասկացել, թե ինչո՞ւ է մարդկանց մտահոգում ուրիշների ապրելակերպը։ Ես չեմ ընդունում թմրանյութեր, գրեթե չեմ խմում, երբեք հանցագործություններ չեմ կատարել, և այդքանից հետո չե՛մ կարող մոդել լինել, քանի որ հպարտանում եմ իմ մարմնո՞վ։ Բոլորը մշտապես խոսում են իմ սեքս-տեսանյութի մասին։ Այո՛, սեքս-տեսանյութի, որը նկարվել է 13 տարի առաջ։ Շատ վաղուց։ Եվ մարդիկ դեռ ուզում են քննարկել դա։ Ես չպետք է միշտ պաշտպանվեմ, ապացուցելով, որ ես ավելին եմ, քան այն, ինչ կատարվել է 13 տարի առաջ», -նշել է Քիմ Քարդաշյանը։
Իր անկեղծ լուսանկարի քննադատությունը նա բնութագրել է որպես slut-shaming (իրենց սեքսուալությունը չթաքցնող կանանց քննադատություն)։ «Արդեն 2016 թվականն է, բավական է։ Արեք ինչ ուզում եք և նույնը թույլ տվեք ինձ»,- գրել է աստղը։
Մարտի 7-ին և 8-ին այդ լուսանկարը ակտիվորեն քննարկվել էր սոցցանցերում և զլմ-ներում։ Բրիտանացի լրագրող Պիրս Մորգանը առաջարկել էր Քիմի համար հագուստ գնել։ Դերասանուհի Քլոյա Մորեցը գրել էր, որ շատ աղջիկներ ձգտում են նմանվել Քիմին, այդ պատճառով նրանց պետք է ցուցադրել, որ կինը միայն մարմին չէ և այլն։