Տարօրինակ հիվանդությունն ապշեցրել է բժիշկներին. 17-ամյա բրիտանուհու աչքից և ականջից ամեն օր արյուն է հոսում
LifestyleTert.am-ը գրում է.
Daily Mail-ը ներկայացրել է 17-ամյա բրիտանուհու պատմությունը. աղջիկը տառապում է տարօրինակ հիվանդությամբ, որի պատճառով նրա աչքերից և ականջներից արյուն է հոսում:
Մարնի Հարվիսի հիվանդությունն ապշեցրել է բժիշկներին, ովքեր 3 տարի շարունակ փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում աղջկա օրգանիզմում:
Մարնիի մոտ տարօրինակ արյունահոսությունը սկսվել է 2013-ին, երբ արթնանալով` նա արյան հետքեր է նկատել բարձի վրա: Տարատեսակ բժշկական հետազոտություններից հետո էլ չեն կարողանում պարզել այդ հիվանդության պատճառը: Նրան չեն օգնում նաև զանազան դիետաները:
Աղջկա վիճակը գնալով բարդանում է, այժմ արդեն նա արյունահոսում է աչքերից, քթից, ականջներից, եղունգներից, և դա կրկնվում է օրական 5 անգամ: Բոլոր մասնագետները, ում մոտ եղել է աղջիկը, ապշահար են լինում և չեն հասկանում` ինչու է նման բան կատարվում:
Նշվում է, որ անցյալ շաբաթ աղջկա մոտ արյունահոսություն է նկատվել նաև լեզվից և գլխամաշկից:



