ԱԺ-ի մոտից 13 ցուցարար տարվել է ոստիկանություն
ОбществоԱզգային ժողովի մետ բողոքի ակցիա իրականացնող 13 քաղաքացիներ տարվել են ոստիկանության Արաբկիրի բաժին:
Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
«Ազգային ժողովի մոտից 13 ցուցարար տարվել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Մեկը ժամը լրանալուց հետո բոլորին բաց կթողնեն»,- ասաց Մալխասյանը:
Նա հավելեց, որ ցուցարարները ոստիկանություն են տարվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով` Հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելու համար: