Պուտինը կասկածներ չունի Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը խորացնելու հարցում
ЭкономикаՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել է քննարկել Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության վերաբերյալ հարցեր: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նախագահների հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինը հայ-ռուսական հարաբերությունները որակել է որպես ռազմավարական գործընկերություն: «Մեր հարաբերությունները հաջողությամբ զարգանում են: Իհարկե, կան նաև օբյեկտիվ խնդիրներ»,- հայտարարել է Պուտինը:
Նա հավելել է, որ երկու երկրների միջև խորանում է տնտեսական համագործակցությունը: «Ընդհանուր առմամբ, մենք բավարարված ենք նրանով, թե ինչպես ենք մենք կառուցել մեր հարաբերությունների բազան: Հիմնվելով անցյալում մեր համատեղ որոշումների վրա` ես ոչ մի կասկած չունեմ, որ մենք կխորացնենք համագործակցությունը նաև այս ուղղությամբ»,- ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը նաև հիշեցրել է, որ Հայաստանն այս տարի նախագահում է ՀԱՊԿ-ում: «Ակնկալում եմ, որ կհաջողվի ձեզ հետ խոսել` որպես միջազգային այդ կազմակերպության նախագահողի, որովհետև հենց այդ կազմակերպությունն է պատասխանատու անվտանգության, ահաբեկչության դեմ, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար, որպեսզի մեր սահմաններին ամեն ինչ հանգիստ լինի»,- ասել է նա:
Նա նաև ՌԴ նախագահին առաջարկել է քննարկել ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության հետ կապված հարցեր: