Լիլիթ Հովհաննիսյանը՝ Պրահայում հայկական եկեղեցում
LifestyleՀայտնի երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը շարունակում է նոր լուսանկարներ հրապարակել Չեխիայի մայրաքաղաք Պրահայից, ուր մեկնել էր համերգային շրջագայության։ Երգչուհու հյուրախաղերի հաջորդ կանգառը Գերմանիան է, բայց մինչ այդ Լիլիթն այցելել է տեղի հայկական եկեղեցի։
«Հայկական եկեղեցի Պրահայում»,- Facebook-ում գրել է Լիլիթը՝ ավելացնելով «հպարտ եմ, որ հայ եմ» (Proud to be Armenian) հեշտեգը։


Հիշեցնենք, որ երեկ սիրված եւ ճանաչված երգչուհին դուրս էր եկել քաղաքում զբոսնելու եւ այցելել էր Սուրբ Վիտուսի Մայր Տաճար եւ հիացել գոթական ոճով կառուցված այս եկեղեցական գեղեցիկ համալիրով։
