Facebook-ի 4 կարգավորում, որոնք պետք է փոխել հենց հիմա
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Ձեզ ենք ներկայացնում Facebook սոցկայքի 4 կարգավորում, որոնք պետք է փոխել… թեկուզ հենց հիմա:
1.Մաքրել որոնման հարցումները: Յուրաքանչյուր ոք, ով հասանելիություն ունի սոցկայքի ձեր էջին, կարող է առանց դժվարության տեսնել դրանք:
2. Գաղտնիության կարգավորումներ: Եթե չեք ցանկանում, որպեսզի ձեր հրապարակած լուսանկարները կամ ստատուսները բազմաթիվ մարդկանց հասանելի լինեն, անհրաժեշտ է աշխատել գաղտնիության կարգավորումների հետ:
3.Անցանկալի նախազգուշացումներ: Այս դեպքում ուղղակի կարելի է անջատել կամ միացնել համապատասխան գործառույթները: Նախազգուշացնող հնչյունը չլսելու համար պարզապես անհրաժեշտ է անջատել այն:
4.Սոցիալական գովազդ: Եթե դուք ձեր փոսթում հիշատակել եք որևէ ընկերության կամ ապրանքանիշի, ամենայն հավանակությամբ դրա կողքին կհայտնվի ձեր անունը, որը կտեսնի ձեր ընկերը: Դա ևս կարելի է կարգավորել համապատասխան կարգավորումներով:






