Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է խարդախության 10 դեպք
ОбществоՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 4 պատահարի հետևանքով 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, մարտի 10-11-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցվելու 6 դեպքից բացահայտվել է 5-ը: Բացահայտվել է գողության 7, խարդախության 10, յուրացման 2, համակարգչային հանցագործության և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։