Ереван, 17.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Մշակութային օջախներն ու թանգարանները պետք է հանդես գան հագեցած ծրագրերով. Տարոն Մարգարյան

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտի 11-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության ու սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատակիցների հետ, որի շրջանակում ներկայացվել են 2015 թվականին կատարած աշխատանքների հաշվետվությունները, առկա ձեռքբերումները, ինչպես նաև առաջիկա անելիքներն ու ծրագրերը: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տ եղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետը մի շարք դիտարկումներ է կատարել:

«Մշակույթի ոլորտում առկա ձեռքբերումներն, իհարկե, նկատելի են ու կարևոր, բայց ակնկալում եմ նաև մշակութային հստակ ուղղությունների առանձնացում, ինչը հնարավորություն կտա համալիր մոտեցում ունենալ այս ոլորտում: Վարչությունը միայն միջոցառումներ կազմակերպող չէ, դուք պետք է հստակ աշխատանք տանեք նաև քաղաքապետարանի ենթակայության մշակութային օջախների, համայնքային ենթակայության թանգարանների ներկայացման ուղղությամբ: Երևանի մշակութային կյանքը աշխուժացնելու համար բնակիչը նախ պետք է իմանա այս կառույցների տեղը, իսկ մշակութային օջախներն էլ պ ետք է հետաքրքիր ու հագեցած ծրագրերով հանդես գան»,- նշել է քաղաքապետը:

Անդրադառնալով մշակութային օջախների պայմանների բարելավմանը՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ մոտեցումը լինելու է շարունակական. «Մշակույթի օջախներում զգալի նորոգման աշխատանքներ ենք իրականացրել, ինչը, բնականաբար, նպաստել է դրանց գործունեության ակտիվացմանը. այստեղ ևս շատ կարևոր է, որ բնակիչները լավ տեղեկացված լինեն ստեղծված պայմանների մասին ու իրենց երեխաներին ուղարկեն տարբեր խմբակներում պարապելու: Ավելի հաճախ հանդես եկեք, ներկայացրեք ձեր գործունեությունը, ձեր հաջողությունները»:

Ոլորտում գրանցված ձեռքբերումներից քաղաքապետը կարևորել է նաև Երևանի կենդանաբանական այգում իրականացվող վերակառուցման ծրագիրը. «Մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում Երևանն առավել գրավիչ դարձնելու ուղղությամբ, տարեցտարի ավելի հարմարավետ պայմաններ ենք ապահովում ինչպես մայրաքաղաքի բնակիչների, այնպես էլ հյուրերի համար, ինչն իր հերթին նպաստում է նաև զբոսաշրջության զարգացմանը: Ուստի, Երևանն աշխարհին որպես զբոսաշրջային և մշակութային մայրաքաղաք ներկայացնելու հարցում տուրիզմի բաժինը հետևողական աշխատանք պետք է իրականացնի: Այդ համատեքստում անչափ կարևոր է զբոսաշրջային ոլորտի տարբեր կառույցների, միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների հետ ձեր համագործակցությունը: Քույր և գործընկեր քաղաքների հետ ևս այս մասով շատ անելիքներ ունեք: 2016թ. ակնկալում եմ համագործակցության շրջանակների ընդլայնում՝ Երևանն աշխարհին ներկայացնելու հարցում»:

Քաղաքապետը նկատել է, որ ոլորտի զարգացման և զբոսաշրջության խթանման հարցում առանձնակի կարևոր դերակատարում ունեն նաև կազմակերպվող տարատեսակ միջոցառումները, որոնց շարքում լավագույններից մեկն էլ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունն է:

«Արդեն այսօրվանից պետք է սկսել լրջորեն նախապատրաստվել «Էրեբունի-Երևան 2800»-ին: Ամեն սերնդի չէ, որ բախտ է վիճակվում նշել իր հարազատ քաղաքի ծննդյան նման հոբելյանական տարեթիվը: Մեր սերնդին այն բաժին է ընկել ու մենք պարտավոր ենք պատշաճ նշել: Սա հրաշալի առիթ է լավագույնս ներկայանալու միջազգային հանրությանը և մեր մշակույթն ու պատմությունը դարձնելու համաշխարհային հետաքրքրության առարկա: Անհարժեշտ են համալիր մոտեցումներ ու լուծումներ: Ըստ այդմ սերտորեն համագործակցեք աշխատակազմի համապատասխան վարչությունների հետ: Քայլեր ձեռնար կեք նաև «Էրեբունի-Երևան 2800»-ի մասին միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներով հրապարակումներ ապահովելու, ինչպես նաև տոնի առիթով զբոսաշրջիկների և միջազգային պատվիրակությունների ու այլ հյուրերի ներգրավման ուղղությամբ: «Էրեբունի-Երևան 2800»-ը պետք է դառնա մեր համաքաղաքացիների կյանքի ամենահիշարժան իրադարձություններից մեկը, ուստի փորձեք լսել և համախմբել նաև նրանց կարծիքներն ու առաջարկները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Սպորտային կյանքի աշխուժացման մասով քաղաքապետը հանձնարարել է ակտիվացնել հատկապես բակային միջոցառումների կազմակերպումը: «Հետզհետե վերականգնում ենք Երևանի լավագույն ավանդույթները՝ բակային առաջնությունների, վարչական շրջանների միջև սպորտային տաբեր միջոցառումների անցկացման հետ կապված: Մենք պետք է ամրապնդենք այն, ինչու չէ, նաև համագործակցելով քույր ու գործընկեր քաղաքների հետ, միջքաղաքային ընկերական հանդիպումներ անցկացնենք: Տարեցտարի ավելացնում ենք ֆուտբոլի փոքր խաղադաշտերը, նաև մարզական գույքով ենք համալրում բակերը: Անչափ կարևոր էր նաև վարչական շրջաններում շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրը, ինչը հնարավորություն տվեց այս մարզաձևը ևս զարգացնել ու մասսայականացնել մայրաքաղաքում: Այսօր Երևանում ունենք միջազգային ամենաբարձր պահանջները բավարարող հեծանվահրապարակ, սահադաշտ: Պետք է առավելագույնս օգտագործենք դրանց ընձեռած հնարավորություններն ու բարձր արդյունքներ արձանագրենք համապատասխան մարզաձևերում: Սպորտի բաժնից 2016թ. ակնկալում եմ հստակ ծրագրերի ներկայացում՝ նշված բոլոր ուղղություններով»,- ընդգծել է քաղաքապետը:

При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing Armenia 2026»Аршака Карапетян отвечает на комментарииIDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностейСкидка 35% на указанные карты IDBank в честь 35-летияПредварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак КарапетянЦентр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbH