Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

«6000 սպարտացիներ» կամ ինչպես վերահսկել ընտրությունները

2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրության փոփոխության հանրաքվեի խայտառակ ընթացքից հետո հայաստանյան գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը վերջապես սկսեցին խոսել ընտրությունների վերահսկման մեխանիզմների մասին։ Ինչ խոսք, այդ վերահսկողության սկզբունքային երաշխավորը պետք է դառնա նոր Ընտրական օրենսգիրքը, որի նախագծում ներկայում վարչակարգն առաջարկում է այնպիսի դրույթներ, որոնք հռչակված ժողովրդավարության ֆոնին պարզապես զավեշտալի են: Սակայն, մի կողմ թողնելով դեռևս չհաստատված օրենսգիրքը, փորձենք տեսնել առաջարկվող մյուս մեխանիզմները։ Վերջիններս, պարզվում է, որ այնքան էլ շատ չեն և, ըստ էության, ընդդիմադիր բոլոր կողմերը հանգում են բոլոր ընտրատեղամասերում վստահելի հանձնաժողովի անդամներ ու վստահված անձինք ունենալուն։ Հենց այս մոտեցմամբ էլ բավական ժամանակ է՝ հանդես է գալիս նորաստեղծ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը», որը սկսել է 6000 նման քաղաքացիների կենտրոնացման և հավաքագրման գործընթաց։ Ստեղծվել է նաև համապատասխան կայք, որտեղ գրանցվելով քաղաքացիաները հայտ են ներկայացնում իրենց մասով վերահսկել առաջիկա ընտրությունները։ Վերջիններս կանցնեն համապատասխան դասընթացն ու նախապատրաստական փուլը։ Իդեալակա՞ն է այս մեխանիզմը, թե՞ ոչ, այլ հարց է, այստեղ պարզապես պետք է շեշտել, որ առաջ է քաշվել մի մեխանիզմ, որին նախկինում արժանի ուշադրություն չի հատկացվել։ Առավել հետաքրքիր են այս գաղափարի հակառակորդների փաստարկները։
 
1․ Նորաստեղծ կուսակցության և պայմանականորեն ասած «6000-ի» հակառակորդների մի խումբ, հենց այնպես, զուտ զգայական մակարդակում թերահավատորեն է վերաբերվում այս ձեռնարկին։ Նման մոտեցումը նույնիսկ քննարկման կարիք չունի, քանի որ քաղաքականությունը յուրօրինակ մաթեմատիկա է և ցանկացած պնդում պահանջում է փաստարկված ապացույց կամ ժխտում։
 
2․ Հաջորդ խումբը կասկածամտորեն է վերաբերվում ոչ միայն ընտրությունների վերահսկման, այլև ընդհանրապես ընտրությունների միջոցով երկրում իրավիճակ և իշխանություն փոխելու գաղափարին։ Նման հայացքների ներկայացուցիչների հետ, խոստովանենք, բավական դժվար է բանավիճելը, քանի որ վերջին 20 տարվա ընտրությունների ընթացքն ու արդյունքները խոսում են նրանց օգտին։ Սակայն, մյուս կողմից, ներկայում, ուզենք թե չուզենք, պետք է արձանագրենք, որ ընտրությունները մնում են իշխանափոխության միակ օրինական ճանապարհը և դեռևս միակ մեխանիզմը, որը կարող է լեգիտիմացնել ընտրվող իշխանությանը։ Հակառակ դեպքում մենք նորից ունենալու ենք իշխանություն, որն իր լեգիտիմության պակասով ոչնչով չի զիջելու ներկա վարչակարգին՝ սրանից բխող բոլոր հետևանքներով։
 
3. Մյուս խումբը վարչակարգի համակիրները կամ ներկայացուցիչներն են, որոնք «6000»-ի գաղափարը ներկայացնում են ձևախեղված տեսքով, այն է՝ որ ընդդիմությունը նպատակ ունի ոչ թե վերահսկել ընտրությունները, այլ ավելի վստահ հայտարարել, որ ընտրությունները կեղծված են։ Այս մոտեցումը, բնականաբար, զուտ քարոզչական հնարք է, քանի որ ցանկացած մակարդակի ընտրությունից առաջ և հետո վարչակարգը հայտարարում է, որ ամեն դեպքում ընդդիմությունը խոսելու է ընտրությունների կեղծվածության մասին։ Այս հնարքի մեջ բացահայտ որոգայթ կա, համաձայն որի, ընդդիմությունը ոչինչ չի կարող անել նման հայտարարությունից բացի։ Ամենահետաքրքիրն այն է, որ իշխանությունը ոչ թե է խոսում այն մասին, որ իրականում ընտրությունները չեն կեղծվել, այլ ուղղակի փաստեր է պահանջում՝ զուգահեռաբար հրապարակելով կեղծված ընտրությունների մասին արձանագրություններ։ Այս պնդումը վայրկենական հօդս կարող է ցնդել, երբ ընդդիմությունը կունենա կեղծիքի առարկայական ապացույցներ, այն է՝ բոլոր տեղամասերի արձանագրությունների և ռեալ քվերակության մասին արդյունքները։ Իսկ վերջինս ներկայիս պայմաններում կարելի է ապահովել միայն այդ տեղամասերում ընդդիմության իրական ներկայացուցիչների գործունեության արդյունքում։
 
4. Վերջապես կա նաև մեկ այլ խումբ, որը փորձում է «6000»-ի գաղափարը նույնացնել այն առաջ քաշած քաղաքական ուժի հետ։ Սա թերևս ամենամեծ թյուրիմացություներից մեկն է։ Նորաստեղծ կուսակցության՝ ընտրությունները վերահսկելու գաղափարը հետապնդում է ոչ թե նեղ կուսակցական շահ, այլ գլոբալ՝ ընտրության լեգիտիմության խնդիր։ Այսինքն՝ եթե նշված «6000»-ի գործունեության արդյունքում պարզվի, որ հաղթել է ոչ թե «Քաղաքացիական պայմանագիրը», այլ մեկ այլ ընդդիմադիր կուսակցության, ապա հասկանալի է, որ նշված «6000»-ի գործունեության արդյունքում հավաքված առարկայական ապացույցները և արդյունքները կիրառվելու են հենց այդ քաղաքական ուժի նպատակների և քաղաքական պայքարի համար։ Սա նշանակում է, որ այդ «6000-ի» շարքերը համալրելու համար պետք է շահագրգիռ լինեն բոլոր իրական ընդդիմադիր ուժերը, հասկանալի է, որ սա չի նշանակում ընդդիմության միավորում կամ դաշինք, քանի որ խնդիրը վերաբերում է բոլոր կողմերին և բոլորովին էլ պարտադիր չէ, որպեսզի նշված «6000»-ի շարքերում բոլորը լինեն ՔՊ համակիրներ կամ ներկայացուցիչներ։ Վերջապես, անկախ նրանից, թե ինչ արդյունքներ են տարբեր հարթակներից ենթադրվում ընտրությունների վերահսկման այս գաղափարին, պետք է շեշտել, որ շրջանառության և կիրառման մեջ է դրվել մի նոր գաղափար, որի թերությունները բացահայտելու համար կարելի է զբաղվել վերջինիս առողջ քննադատությամբ կամ առաջարկել մեկ այլ մեխանիզմ, հակառակ դեպքում բոլոր խոսակցություններն ու հայտարարությունները մնում են պաթոսի և դեմագոգիայի սահմաններում։
 
Աղասի Մարգարյան
 
Orer.am, վերլուծաբան
 
 
 
 
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников