Հայաստանի նախագահը Ալեքսանդր Բաստրիկինին պարգեւատրել է Բարեկամության շքանշանով
ОбществоՀայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին պարգեւատրել Է Բարեկամության շքանշանով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, ՏԱՍՍ-ին հայտնել Է Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բարեկամության շքանշան՝ Հայաստանի պետական պարգեւ Է հանձնել Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին»,-հայտնել Է նա:
Պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում ՀՀ դեսպանատանը:
Բաստրիկինը շնորհակալություն Է հայտնել Հայաստանի նախագահին եւ նշել Է, որ «այդ պարգեւը գնահատում Է որպես Ռուսաստանի ողջ հետաքննչական կոմիտեի գործունեության, ինչպես նաեւ օրինականության եւ իրավակարգի ամրապնդման աշխատանքում Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ փոխգործակցության բարձր մակարդակի ճանաչում»:
Բարեկամության շքանշանը Հայաստանի պետական պարգեւ Է, որը հիմնվել Է 2014 թվականի օգոստոսի 9-ին: Բարեկամության շքանշանով պարգեւատրում են գործունեության տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման եւ զարգացման գործում զգալի վաստակի համար: