Կարծում եք՝ վատ պայմաններո՞ւմ եք աշխատավայր հասնում. տեսեք, թե ինչ է կատարվում մոսկովյան մետրոյում (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Մոսկվայի պես հսկայական մեգապոլիսի բնականոն կյանքի համար մետրոյի անխափան աշխատանքը կենսական նշանակություն ունի: Այդ է պատճառը, որ վերջին օրերին որոշ կայարանների փակվելու պատճառով մոսկվացիները ստիպված են դիմանալ ստորգետնյա երթևեկության ծանր պայմաններին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, վերանորոգման աշխատանքների պատճառով մի շարք կայարաններ ժամանակավորապես դադարեցրել են իրենց աշխատանքը, ինչի հետևանքով գործող մյուս կայարանների աշխատանքը գերծանրաբեռնված է դարձել:
Հազարավոր ուղևորներ գրոհում են մետրոն` կազմելով հերթերի անվերջանալի շղթա, որում մարդիկ անկանոն կերպով սեղմված են իրար:
Աղբյուրը հավելում է, որ Instagram-ի օգտատերերից շատերը ստորգետնյա կայարաններում տիրող քաոսային իրավիճակի լուսանկարները տեղադրել են համացանցում` ցույց տալով, թե ինչ դժվարությունների միջով են մարդիկ ամեն օր անցնում` աշխատավայր հասնելու համար.





