Լևոն Մկրտչյանը խոստանում է` իր ոչ մի քայլը PR-ի համար չի լինելու
ОбществоՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը վստահեցնում է, որ իր կատարած ոչ մի քայլ սեփական PR-ի համար չի լինելու: Այս մասին նա նշեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ`անդրադառնալով իր մեքենայի հետ կապված խոսակցություններին:
«Վստահ եղեք, որ իմ կողմից որևէ քայլ PR-ի համար չի լինելու: Չորրորդ անգամ ես չեմ եկել այստեղ, որպեսզի PR անեմ, ես չունեմ նման խնդիր: Ապրիլին Բրյուսելում տեղի է ունենալու Եվրոպայի կրթության նախարարների հավաք, և հռչակագրի մեջ հատուկ կետ կա` մտահոգություն, որ արտահայտում են եվրոպական կրթական նախարարները:
Ըստ նրանց` սոցիալական դժվար պայմաններում` ճգնաժամում, ցավոք, կրթության բնագավառում խիստ մեծացել է պոպուլիզմը, որը սկսում է վնասել կրթական համակարգի գործունեությանը: Ես պոպուլիստական որևէ քայլ չեմ անելու»,- «Արմենպրես» -ի փոխանցմամբ` նշեց նա:
Կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը հրաժարվել է ժամանակին Արմեն Աշոտյանին Կրթության ազգային ինստիտուտի կողմից նվիրված «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենայից և երթևեկում է «Toyota Camry»-ով` կրթության նախարարության աշխատակազմի ղեկավարի մեքենայով: Լևոն Մկրտչյանը նշեց, որ աշխատակազմի ղեկավարին հատկացված մեքենան տրամադրված էր նախարարին ի պաշտոնե` դեռ 2-3 տարի առաջ: «Ինչ տրամադրված էր, վերցրել եմ: Լավն է, վատն է` ինձ չի հետաքրքրում»,- նշեց Լևոն Մկրտչյանը: