Ճախրանք. կբացվի Նարինե Չիլինգարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը
КультураՀովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում մարտի 12-ին կբացվի Նարինե Չիլինգարյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ներկայացված դիմանկարների շարքը կրում է «Ճախրանք» խորագիրը: Ցու ցահանդեսը կգործի մինչև մարտի 19-ը:
Նարինե Չիլինգարյանը հինգ տարի է, ինչ նկարում է: «Մի նկարի պատմություն» ցուցադրության շրջանակում ներկայացրել է իր «Զգացմունքների թրթիռներ» խորագիրը կրող դիմանկարների շարքը: Նա նաև հեռուստահաղորդումների հեղինակ և վարող է: