Մենք սիրում ենք ջինսե հագուստ. նորաձեւ կերպարներ (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Ջինսե բաճկոն կարելի է գտնել յուրաքանչյուր աղջկա բազային զգեստապահարանում։ Եթե այն երկար ժամանակ այնտեղ է, սակայն չեք հագնում, ապա այժմ այն կրելու ճիշտ ժամանակն է։
Ջինս բոլորս ենք սիրում. այն պրակտիկ է, միշտ նորաձեւ եւ կարելի է ամեն անգամ համադրել տարբեր կերպարներում։
Կոպիտ ջինսեր. վերնաշապիկներ՝ գործվածքով, որոնք կրում էին 20 տարի առաջ, կրկին վերադառնում են պոդիում. դրանց ականատեսը եղանք Balenciaga, Gucci, Vetements, Alexander Wang, Moschino եւ Au Jour Le Jour հայտնի դիզայներների ցուցադրություններում։
Հայտնի դիզայներ Ստելլա Մաքարթնին ջինսին երկարություն է հաղորդել՝ թեթեւ ջինսե վերարկուի տեսքով, նույն քայլին է դիմել նաեւ Պետեր Դունդասը՝ Roberto Cavalli-ի համար, իսկ իսկ Կարլ Լագերֆելդը ջիսնե բաճկոնը խաչասերել է ժակետի հետ։ Ջինսե շորեր, տաբատներ, վերնաշապիկներ, բաճկոններ, վերարկուներ, կիսաշրջազգեստներ եւ անգամ կոշիկներ… Մի խոսքով, ջինսը թրենդ է, որ կողմից էլ նայենք։
Wnews.am-ը ներկայացնում է ջինսե ամենանորաձեւ կերպարները. ոգեշնչվեք եւ շարունակեք հագնել սիրելի ջինսերը.






















