Շքեղ Քայլի Ջեները՝ Sugar Factory քաղցրավենիքի խանութի բացմանը
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Քայլի Ջեները ներկա էր Օռլանդոյում Sugar Factory քաղցրավենիքի խանութի բացմանը: Եվ դատելով այն ամենից, ինչ կատարվում էր խանութների առաջ՝ ակնհայտ է դառնում, որ Քարդաշյանների գերդաստանն արդեն ընտրել է, թե ով պետք է շարունակի Քիմի գործը։


18-ամյա աղջիկը ժամանել է Sugar Factory ցանցի խանութի բացմանը, որի գովազդով ժամանակին Քիմն էր զբաղվում: 35-ամյա հայուհին էստաֆետան փոխանցել է Քայլիին, որը ըստ երեւույթին արդարացնում է քրոջ ակնկալիքները:







