Աշխարհի ամենաանիմաստ թանկարժեք իրերը (լուսանկարներ)
LifestyleԳրասենյակային դանակ
Եթե թագավորը ստիպված լինի ինչ որ տուփ բացել, կամ պարան կտրել, ուրեմն նա պետք է օգտագործի ոչ թե սովորական դանակ, այլ Թոբիաս Վոնգայի դիզայներական դանակը:
Գինը՝ 95 դոլար:
Արագ պատրաստման լապշա
Ինչու պետք է միլիոնատերները զրկեն իրենց այն հաճույքից, որից երբեմն օգտվում են ուզբեկները
Հատուկ նրանց համար Harrod’s արագ պատրաստման արիշտա է արտադրում:
Գինը՝ 43 դոլար
Ոսկե զուգարանակոնք
Օրը պետք է սկսել հրաշալիից: Այդ իսկ պատճառով, հարուստների համար հնարել են զուգարանակոնք, որը պատված է 24 կարատանոց ոսկով
Գինը՝ 5 միլիոն դոլար
Զուգարանի նստատեղ
Հարուստների համար փափուկ տեղը պետք է շատ ամուր լինի և պատրաստված լինի կարբոնից, որպեսզի ոսկե զուգարանը չկոտրվի:
Գինը՝249 դոլար
Զուգարանի թուղթ
Հատուկ հայտնիների համար Renova ընկերությունը գունավոր ուլտրափափուկ զուգարանի թուղթ է արտադրում:
Գինը՝ 10 դոլար մեկ հատը
Սառույց
Սովորական սառույցը հասարակ մարդկանց համար է:Իսկական էլիտան օգտագործում է ձեռքով կտրատված կլոր սառույցներ:
Գինը՝ 20 դոլար
Ոսկե փակիչներ
Ոսկեպատ փակիչները ստեպլերի մեջ հարստության նշան են:
Գինը՝ 90 դոլար
Արծաթե տուփ
Եթե Դուք միլիոնատեր եք և որոշել եք թենիս խաղալ, ապա պատրաստ եղեք կլորիկ գումար ծախսել, որպեսզի Tiffanyից գնեք գնդակների տուփ:
Գինը՝ 1500 դոլար:
Դանակ
Ձերդ Մեծությունը ցանկանում է աղցա՞ն կտրատել: Ուրեմն չկա ավելի հեշտ բան: Nesmuk ընկերության աշխատակիցները հոգացել են այն մասին, որ էլիտան վարունգը կտրատի դամասկոսյան մետաղից, պատված ադամանդներով:
Գինը՝ 40 000 դոլար
Փոշեկուլ
Հուսախաբված տնային տնտեսուհիները այն պատճառով էին հուսաթափվել, որ նրանք չունեին Crystal Ergorapido Electrolux փոշեկուլ, որը պատված է Swarovski քարերով:
Գինը՝ 19 000 դոլար
Մոնոպոլիա խաղ
Ամենալավ ընտանեկան խաղը սովորական ընտանիքներում շատ էժան է գնվում, բայց եթե միլիոնատերերի ընտանիքն է որոշում խաղալ, ուրեմն նրանց խաղը կարժնա ինչպես նոր ավտոմեքենա:
Գինը՝ 14 200 դոլար:
Ականջակալներ
Մարդկանց մեծամասնությունը երաժշտություն է լսում ճանապարհին կամ սպորտով զբաղվելիս: Հարուստները ևս ուզում են ականջակալներ պգտագործել, այսպիսով հատուկ իրենց համար ստեղծվել են ադամաններով պատված ականջակալներ, ոսկեջրած:
Գինը՝ 3499 դոլար:
Վիբրատոր
Ոչ կոռեկտ կատակները այս գործիքի մասին, իրականություն դարձան: Այո, այն պատված է ոսկով: Չգիտենք արդյո՞ք լրացուցիչ էֆեկտ տալիս է, թե ոչ:
Գինը՝ 495 դոլար:
Պիցցա
Կարելի է կարծել, որ հասարակական սննդի վայրի աշխատակիցները երկու զրո ավել են գրել պատահաբար, բայց ոչ: Nino’s Bellissimaում պատրաստում են պիցցա ծովախեցգետինով և ձկնկիթով:
Գինը՝ 1000 դոլար:
Թեյի տուփիկ
Հնավավոր է, որ Ձեզ կթվա, որ տարօրինակ է ադամանդով թեյ խմելը, բայց հավատացեք, Դուք իսկական թեյախմության մեջ ոչինչ չեք հականում:
14 000 դոլար
Կրիկետի գնդակ
Այս գնդակը պատված է հազարից ավել ադամանդներով:Հետաքրքիր է, կարելի՞ է խաղալ այս գնդակով:
Գինը՝ 68 500 դոլար
Տեկիլա
Պլատինե տեկիլա ասվածը վերջապես ի կատար ածվեց: Այս ալկոհոլային ըմպելիքը միակ օրինակով վաճառվել է: Դժվար է ասել, պետք է խմել, թե՞ հիանալ: Ռուսները և հայերը չեն հասկանա:
Գինը՝ 225 000 դոլար
Հեռուստացույց
Կարծում եմ,այս գնով հեռուստացույցից թիթեռներ պետք է դուրս գան: Բայց ամբողջ գինը դիզայնից է: Այն պատված է ադամանդով և կոկորդիլոսի կաշվով:
Արժեքը՝ 2,3 մլն դոլար
Փետուր
Գույա թռչունի փետուրը, որը այլևս գոյություն չունի, վաճառվում է սարսափելի գումարովԼ
Գինը 8000 դոլար
Տղամարդու անդրավարտիք
Տղամարդիկ չեն օգտագործում թանկարժեք վզնոցները կամ կոսմետիկա, այսպիսով նրանք դա կարող են կոմպենսացնել գնելոով մեկ տանը համարժեք անդրավարտիքներ Hermes ընկերությունից:
Գինը՝ 500 000 դոլար
Աղբյուր` Inchuzem.am



















