Սելֆիներ, որոնք արդեն հոգնեցրել են
LifestyleԳրեթե ամեն օր սոցցանցերի հաշիվները բացելիս լրահոսի մեջ տեսնում ես միանման լուսանկարների շարք. դրությունն ավելի վատ է հատկապես Instagram-ում։ Հասկանալի է, որ ոմանք իսկապես շատ են սիրում լուսանկարվել եւ իրենց սելֆիները պարծենալով ցուցադրում են ընկերներին։ Բայց կան մի քանի տեսակ սելֆիներ, որոնք իսկապես հոգնեցրել են։ Կարելի է մի նոր բան մտածել։
1. Սելֆի լոգարանում կամ զուգարանում


Ոչ բոլորին է հաճելի տեսնել ձեր զուգարանակոնքը։
2. Նույնանման լուսանկարների կոլաժ

Իսկ ավելի լավ չէ՞ դրանցից ընտրել ամենաստացվածը եւ հրապարակել։
3. Տարբեր ուտեստներով սելֆի

Մի՞թե պարտադիր է ուտելուց առաջ ամեն անգամ լուսանկարել սնունդը՝ այն վայելելու փոխարեն։
4. Ոտքեր, հատկապես արեւայրուք ընդունելուց հետո

Երբեմն նման լուսանկարներն այնքան շատ են լինում, որ մտածում ես՝ միգուցե նրա մարմնի վերին հատվածը բացակայում է։
5. Ես արթնացա

Պարտադի՞ր է, որ բոլորն իմանան սա։
6. Կատվի հետ սելֆի

Որքան եք դեռ տանջելու ձեր խեղճ կատվին։
7. Duck Face

«Duck Face»-ն արդեն արդիական չէ։ Դրան փոխարինելու է եկել «fish gape»-ը։
8. Ես քնած եմ

«Որքան խելացի եմ ես։ Ես քնած էլ եմ կարողանում սելֆի անել»
9. Ես լողանում եմ

Հիանալի է, որ նման սելֆիների հեղինակները չեն մոռանում սեփական հիգիենայի մասին, բայց չարժե դրա մասին բոլորին պատմել։
10. Սելֆի մարզասրահում

Իհարկե, գովելի է, որ դուք մարզվում եք, փորձում եք առողջ ապրելակերպ վարել, բայց մարզասրահում լուսանկարվելու փոխարեն պետք է հեռախոսը մի կողմ դնել ու սկսել մարզվել։

Աղբյուր` NEWS.am STYLE