Կանայք սիրում են խելացի տղամարդկանց. Լևոն Արոնյանի հարցազրույցը GQ-ին
Lifestyletert.am-ը գրում է.
GQ տղամարդկանց հանդեսը ներկայացրել է մեր ժամանակների յոթ ամենակարևոր շախմատիստների վարկանիշը, որում ներառել է նաև շախմատի եռակի օլիմպիական չեմպիոն Լևոն Արոնյանին:
Ամսագիրը նաև հետաքրքրական հարցազրույց է ներկայացրել Արոնյանի հետ: Արոնյանը խոստովանել է, որ եթե շախմատ չխաղար, ապա հնարավոր է երաժիշտ լիներ կամ զբաղվեր որևէ այլ արվեստով:
Արոնյանն ասել է, որ մեր օրերում շախմատի աշխարհասարակությանը պակասում է այն գեղեցկությունը, տրամաբանական, մաթեմատիկական, գեղարվեստական կապերը, որ կարելի է գտնել շախմատ խաղալ սովորելիս:
Ըստ Արոնյանի՝ շախմատի շնորհիվ կարելի է սովորել ավելի ազատ լինել: Խոսելով իր շախմատային փորձառության մասին՝ Արոնյանն ասել է, որ դա իրեն օգնել է ամբողջ կյանքում:
Արոնյանը համաձայնել է հանդեսի այն նկատառման հետ, թե կանայք սիրում են խելացի տղամարդկանց:
«Այնպես է ստացվել, որ կանայք սիրում են հաջողակ տղամարդկանց, իսկ հաջողակ տղամարդիկ սովորաբար խելացի են»,- շախմատի օլիմպիական չեմպիոնը ասել է, որ միևնույն շախմատի տախտակի առաջ կցանկանար հայտնվել իր հայրենակից աշխարհի իններորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հետ: