Չարենցավանում տեղի է ունեցել նռնակի պայթյունից մահացած զինծառայողի հոգեհանգիստը
Обществоnews.am-ը գրում է.
Չարենցավանում այսօր` մարտի 13-ին, տեղի է ունեցել Արցախում նռնակի պայթյունից մահացած 19-ամյա Սարգիս Օհանյանի հոգեհանգիստը: Այս մասին NEWS.am-ին ասաց Չարենցավանի զինվորական կոմիսար Արամայիս Հովհաննիսյանը:
Հոգեհանգստին ներկա են եղել զինվորականներ, հարազատներ, ընկերներ:
Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. մարտի 11-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում նռնակի պայթյունից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 19-ամյա Սարգիս Դավիթի Օհանյանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: