Uber տաքսի ծառայությունն ուղեւորների համար արտակարգ կապի համակարգ է փորձարկում
Международные новостиԱմերիկյան Uber տաքսի ծառայությունն ուղեւորների համար արտակարգ կապի համակարգ է փորձարկում: Այս մասին գրում է Fortune-ը:
Ընկերությունն այն փորձարկում է դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերից, 22 քաղաքներում: Ակնկալվում է, որ դրա օգնությամբ ուղեւորները կկարողանան կապ հաստատել Uber-ի արձագանքման ծառայությունների հետ, որոնք տեղակայված են Չիկագոյում եւ Ֆինիքսում:
Ըստ Gazeta-ի, ենթադրվում է, որ այն 911 ծառայության այլընտրանք չի դառնա, այլ կգործի տաքսիում մոռացած կարեւոր իրերի եւ ապրանքների արագ որոնման համար: