Գալուստ Սահակյանը կարճատև արձակուրդը կանցկացնի արտասահմանում
ОбществоԱյս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջի միջոցով տեղեկացնում է ՀՀ ԱԺ տեղեկատվության միջոցների և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: «Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը հայտնվում է, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գտնվում է կարճատև արձակուրդում, որն անցկացնելու է արտասահմանում: Արտասահման կատարած մասնավոր այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարը կանցնի նաև բժշկական հետազոտություն»,-նշել է Բաբայանը:
ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ նախագահի ինքնազգացողությունը վատացել է փետրվարի 17-ին` ժամը 20։00-ի սահմաններում: Այցելել է բժշկական հետազոտության։ Արդյունքում պարզվել է, որ կտրուկ տատանվել է Գալուստ Սահակյանի ճնշումը։ Բժիշկները նշանակել են ամբողջական հետազոտություն, որի արդյունքում ախտորոշվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում, նշանակվել է բժշկական հսկողություն։ Խորհրդարանի ղեկավարը գտնվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում, սակայն մի քանի օրից դուրս է գրվել հիվանդանոցից: