Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի իջեցման բանակցություններն ընթացքի մեջ են
ЭкономикаՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը վստահեցնում է, որ Ռուսաստանի կողմից գազի գնի իջեցման բանակցություններն ընթացքի մեջ են: «1000 խորանարդ մետր գազի դիմաց 165 դոլարը գործում է մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը, բանակցություններն ընթանում են այն ուղղությամբ, որ գինը լրացուցիչ իջեցվի: Վերջնական պատկերը, երբ պատրաստ կլինի, միանգամից կտեղեկացնենք մեր հանրությանը ձեր միջոցով»,- Արմենպրեսի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը:
Հարցին ի պատասխան «հնարավոր է կրկին 189 դոլար վճարենք ապրիլի 1-ից»` նախարարն ասաց` «չեմ կարծում»: Նրա խոսքով` Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ չէր նախատեսվում այդ մասին որևէ փաստաթուղթ ստորագրել, հետևաբար խոչընդոտներ չկան, գործընթացը բնականոն ընթացքի մեջ է: «Նման պրոտոկոլ ստորագրելու խնդիր այս այցի ժամանակ չկար, նախնական քննարկվում էին հնարավոր մաքիսմալ իջեցման տարբերակները «Գազպրոմ»-ի, ՌԴ կառավարության հետ: Ռուսական կողմից ես զգացել եմ բավականին դրական վերաբերմունք, առողջ բանականության դաշտո ւմ հարցը քննարկելու ցանկություն»,-հավելեց Լևոն Յոլյանը: