Կոնչիտա Վուրսթի հետքերով. մորուքավոր թագուհիներ՝ նոր միտում ամբողջ աշխարհում
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Մինչ շատ կանայք աննկարագրելի տանջանքների գնով փորձում են ազատվել անցանկալի մազերից, որոնք «առնական» են դարձնում իրենց, որոշ տղամարդիկ ձգտում են նմանվել մորուքավոր թագուհիների՝ հետ չմնալով նորաձեւ միտումներից։ Եվ գաղտնիք չէ, որ այս նոր թրենդի տարածման «մեղավորը» Եվրատեսիլ 2014-ի հաղթող Կոնչիտա Վուրսթն է, որը ամենուր՝ թե իրական կյանքում, թե լուսանկարներում ներկայանում է մորուքավոր կնոջ կերպարում։



Ավստրալացի արտիստ Շանիքուա Թի Բոնը հաճախ է դիմահարդարման, հագուստների միջոցով վերածվում գեղեցկուհու, սակայն վերջերս նա արդեն սկսել է նաեւ չսափրել իր մորուքը։

Տորոնտոյում բնակվող Մանգհո Լասին եւս նորաձեւ միտումներին հետեւողներից մեկն է։ Նրա Instagram-ի էջը նույնպես լի է լուսանկարներով, որտեղ նա ունի այսպիսի գերժամանակակից տեսք։ Ի դեպ, նա երբեմն ներկայանում է մորուքավոր հնդկուհու տեսքով՝ չմոռանալով իր հնդկական արմատների մասին։

Իսկ մորուքավոր թագուհի ֆենսի Դրյուն հրապարակած նոր լուսանկարում ցուցադրում է իր կերպարանափոխությունը, որը նա ստանում է կեղծամի, դիմահարդարման, զարդերի, մանիկյուրի, հագուստների եւ իհարկե, մորուքի միջոցով։

Պատրաստեց՝ Յանա