Չաման. ավելորդ ճարպերի թիվ մեկ թշնամի
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Արդեն ապացուցված է, որ սոված մնալը ավելորդ կիլոգրամների դեմ պայքարի լավագույն միջոցը չէ։ Իհարկե միշտ ցանկալի է սպասված արդյունքը շուտ տեսնել։ Կան բազմաթիվ միջոցներ, որոնք օգնում են օրգանիզմին արագացնել ճարպերի այրումը։
Հետաքրքիր հետազոտություն են իրականացրել Թեհրանի Բժշկական գիտությունների համալսարանում։ Մասնագետները հավաքել են երկու խմբեր, որոնցից յուրաքանչյուրում եղել է ավելորդ քաշով 44 կին։
3 ամսվա ընթացքում երկու խմբերն էլ սնվել են նույն կերպ (օրական 1200 կալորիա) միայն մեկ տարբերությամբ. առաջին խմբի ամենօրյա մենյուի մեջ ավելացրել են մեկ թեյի գդալ չաման։ Չամանը խառնել են ոչ յուղոտ յոգուրտի հետ և ավելացրել աղցաններին։
Արդյունքը եղել է շատ տպավորիչ։ 1-ին խմբի կանայք 14 տոկոսով ավելի շատ ճարպ են կորցրել, քան երկրորդ խմբի կանայք։
Նման արդյունքը բացատրվում է նրանով, որ չամանի մեջ պարունակվում է ֆիտոստերոլ (բույսերի բջիջների կառուցման նյութ), որոնք ունեն արյան մեջ խոլեստերինի մակարդակը նվազեցնելու հատկություն։
Այն նաև ակտիվացնում է երիկամների և աղեստամոքսային տրակտի աշխատանքը, ունի միզամուղի հատկություններ։ Չամանը դառնում է հրաշալի միջոց ավելորդ քաշի դեմ պայքարում։
Մետաբոլիզմը բարելավելու համար պետք է օրական մեկ թեյի գդալ չամանի սերմեր օգտագործել։ Ավելացրեք այն ձվի, մսի, կաթնաշոռի, աղցանների և յոգուրտի մեջ։
Չաման օգտագործելը հակացուցված է, երբ կա գաստրիտ, ստամոքսի խոց, լեղապարկի և սրտի հիվանդություններ, շաքարային դիաբետ։ Հղի ժամանակ նույնպես պետք չի տարվել չամանով։