6.000 կաղնի` ի հիշատակ սիրելի կնոջ. բրիտանացի ֆերմերը հավերժ սիրո խոստովանություն է արել
LifestyleՅոթանասունամյա բրիտանացի Ուինսթոն Հոուզն իր վաղամեռիկ կնոջ` Ջանեթի հիշատակը հարգելու ու իր անսահման սիրո մասին ևս մեկ անգամ հիշեցնելու համար սիրո հավերժ խոստովանություն է «աճեցրել»։
Ինչպես նշում է AdMe.Ru-ն, իրեն պատկանող հողատարածքում տղամարդը տնկել է 6.000 կաղնի, ինչի շնորհիվ 20 տարի անց տեղանքը վերածվել է կաղնու գեղեցիկ բացատի։ Հետաքրքրական է, որ բացատի կենտրոնն ունի սրտաձև ուրվագիծ, ինչը նկատելի է միայն վերևից նայելու դեպքում:
«Այս գաղափարը շատ պատահական ծագեց իմ գլխում: Ես կարծեցի, որ դա շատ պարզ, միևնույն ժամանակ՝ կատարյալ նվեր կլիներ կնոջս համար: Բացատի կենտրոնում ես ու որդիս տնկել ենք նարգիզներ, որոնք ամեն գարնանը ծաղկում են: Ես այստեղ գալիս եմ հոգեպես հանգստանալու ու կարևոր բաների մասին մտածելու համար»,-ասել է տղամարդը:
