Համացանցում հայտնվել են iPhone 7-ի կորպուսի լուսանկարները
LifestyleՀամացանցում հայտնվել են iPhone 7-ի կորպուսի լուսանկարները: Ենթադրվում Է, որ լուսանկարներն արել Է Թայվանի Catcher Technology ընկերության մի աշխատակից, ընկերություն, որն զբաղվում Է սմարթֆոնների համար պատյանների արտադրությամբ:
Լուսանկարներից երեւում Է, որ iPhone-ի կորպուսից անհետացել են լայնակի պլաստիկե շերտերը, որոնց հետեւում անցյալ սերնդի գաջեթներում գտնվում Էին անտենաները:
Փոփոխությունները վերաբերել են նաեւ խցիկի մոդուլի անցքին. այն դարձել Է ավելի մեծ եւ տեղափոխվել Է կորպուսի եզրին ավելի մոտ: Ինչպես պնդում Է Nowhereelse.fr-ը, լուսանկարների հեղինակին հայտնի Է դարձել գաջեթի վեցերորդ տարբերակի համեմատությամբ iPhone 7-ի ավելի փոքր հաստության մասին:
Այս պահին iPhone 7-ը պաշտոնապես ներկայացված չԷ: Սպասվում Է, որ սարքերի յոթերորդ սերունդը կներկայացնեն 2016 թվականի վերջին: Զանգվածային լրատվամիջոցները ենթադրում են, որ հաջորդ շնորհանդեսի ընթացքում, որը նախատեսված Է մարտի 21-ին, Apple-ը կհայտարարի iPhone SE-ի՝ գաջեթի նորացված 4-դյույմանոց տարբերակի թողարկման մասին:
