ԱՊՀ պետական լրատվական գործակալությունների ղեկավարները Դուշանբեում քննարկում են գործակցության հարցերը
ОбществоԴուշանբեում մարտի 15-ին բացվել Է ԱՊՀ երկրների պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհրդի (ԱՊՀ Ինֆորմխորհուրդ) 21-րդ նիստը, որի օրակարգում տեղ են գտել Համագործակցության տարածքում ստեղծագործական կապերի ընդլայնման հարցերը: Նիստին մասնակցում է նաեւ Արմենպրես լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:
Տաջիկստանի Ազգային գրադարանի շենքում ընթացող նիստի մասնակիցները քննարկում են տեղեկատվական գործակցության զարգացման ուղղությունները, պլանավորում են համաձայնագիր ստորագրել ֆոտոտեղեկատվություն փոխանակելու վերաբերյալ: Քննարկվելու են ԱՊՀ գործադիր կոմիտեի, Համագործակցության այլ մարմինների գործունեության հարցերը, ընթացիկ տարում ԱՊՀ տարածքում տեղի ունեցած կաեւորագույն իրադարձությունները, ինչպես նաեւ ԱՊՀ Ինֆորմխորհրդի եւ ԱՊՀ-ի մասնակից պետությունների ազգային լրատվական գործակալությունների ասոցացիայի շրջանակներում համատեղ նախագծերի իրականացման ընթացքը, ԱՊՀ 25-ամյակին նվիրված համատեղ նախագծերը:
Նիստի մասնակիցները հանդիպում կանցկացնեն Տաջիկստանի առաջատար բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողների հետ, կայցելեն Դուշանբեի տեսարժան վայրեր:
ԱՊՀ Ինֆորմխորհուրդն ստեղծվել Է 1995 թվականի նոյեմբերին: Նրա կազմում ընդգրկված են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի պետական լրատվական ծառայությունների ղեկավարները:
ԱՊՀ Ինֆորմխորհրդի գործունեությունը նպատակամղված Է տեղեկատվության ոլորտում ԱՊՀ երկրների փոխգործակցության եւ համագործակցության ապահովմանը, տեղեկատվության անարգել տարածման եւ մասնագիտական գործունեության փորձի արդյունավետ փոխանակման, ինչպես նաեւ մեդիագործընկերության ամրապնդման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: