Առանց դիմահարդարման Քիմ Քարդաշյանի սելֆին՝ երգչուհի Ֆերգիի հետ
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Քիմ Քարդաշյանը կրկին վերհիշել է վերջին շրջանի իր ամենահայտնի սանվրածքը։
Երեկ 35-ամյա հայուհին ամուսնու՝ Քանյե Ուեսթի եւ դստեր՝ Նորթի հետ գնացել է գնումներ կատարելու Լոս Անջելեսի մոլերից մեկում։ Քիմը ներկայացել էր հյուսած վարսերով, ինչն այս օրերին նորաձեւ թրենդ է դարձել ամբողջ աշխարհում։


Դրանից հետո աշխարհահռչակ գեղեցկուհին Instagram-ում հրապարակել է սելֆի երգչուհի Ֆերգիի հետ։ Լուսանկարում Քիմն ու Ֆերգին առանց դիմահարդարման են։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի մերկ սելֆիների շուրջ ամբողջ սկանդալը ավարտվել է նրանով, որ համաշխարհային աստղի մերկ պատկերը հայտնվել է Մելբուրնի արվարձաններից մեկում՝ Գվեյն փողոցի տներից մեկի պատին:
