Ереван, 03.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայաստանը խորապես շահագրգռված է Հունաստանի տնտեսական և քաղաքական կայունությամբ. ՀՀ Նախագահ

Պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 15-ին ծաղկեպսակ է դրել Աթենքի Նեա Զմիրնիի հրապարակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին և հունահայ համայնքի ներկայացուցիչների, հոգևորականների, Հունաստանում ռազմական կրթություն ստացող հայ կուրսանտների հետ միասին հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այնուհետև Հանրապետության Նախագահը կառավարությունում հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ:

Սերժ Սարգսյանը և Ալեքսիս Ցիպրասը երկուստեք կարևորել են փոխշահավետ մի շարք ոլորտներում՝ առևտրատնտեսական, գյուղատնտեսության, մշակույթի, կրթության, առողջապահության, զբոսաշրջության և այլն, համագործակցությունը ավելի խորացնելու, խրախուսելու փոխադարձ ներդրումները և շփումները գործարար համայնքի ներկայացուցիչների միջև՝ այդ աշխատանքներում մեծ դեր վերապահելով միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին:

Վարչապետ Ցիպրասը հեռանկարային է համարել նաև Իրան-Հայաստան-Հունաստան եռակողմ փոխգործակցության զարգացումը՝ նկատի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության ջերմ, բարեկամական հարաբերությունները: Նա նշել է, թե նման եռակողմ համագործակցության լավ փորձ իր երկիրն ունի` Հունաստան-Կիպրոս- Իսրայել և Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս ձևաչափերով, որոնք, նրա գնահատմամբ, գործում են արդյունավետ: Վարչապետը նշել է, որ Հունաստանը հնարավորություններ է տեսնում նաև ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության հաստատման առումով և ցանկություն ունի ըստ անհրաժեշտության նպաստել այդ գործին: Հունաստանի վարչապետն իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել սատարել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը՝ հաջողությամբ ավարտին հասցնելու ՀՀ-ԵՄ համագործակցության նոր իրավական փաստաթղթի շուրջ մեկնարկած բանակցությունները:

ՀՀ Նախագահը և Հունաստանի վարչապետը երկկողմ օրակարգի հարցերի քննարկումից բացի, մտքեր են փոխանակել միջազգային արդի խնդիրների, մարտահրավերների, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Ալեքսիս Ցիպրասը, ներկայացնելով իր երկրի դիրքորոշումը միջազգային հարթակներում եղած խնդիրների լուծման վերաբերյալ, ընդգծել է, որ դրանք պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերի հիման վրա: Նա ևս ընդգծել է, որ Հունաստանը սատարում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ բանակցային ճանապարհով լուծման գործընթացին՝ ԵԱՀԿ Մինկսի խմբի շրջանակներում` ցանկություն ունենալով տեսնել տարածաշրջանի զարգացումը խաղաղության, անվտանգության և կայունության պայմաններում:

ՀՀ Նախագահի և Հունաստանի վարչապետի առանձնազրույցից հետո կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ: Քննարկումների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-հունական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես, ստորագրվել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հունաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկական գիտության բնագավառներում 2016-2018թթ. համագործակցության ծրագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև 2016-2020թթ. մշակույթի ոլորտում համագործակցության մասին գործնական ծրագիր, ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև 2016-2020թթ. կրթության և հետազոտությունների բնագավառում համագործակցության մասին ծրագիր: 

Նախագահ Սերժ Սարգսյանը և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև համատեղ հայտարարություններով:

***


Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև` Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ հանդիպումից հետո

Մեծարգո՛ պարոն վարչապետ, 
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախ և առաջ թույլ տվեք երախտագիտություն հայտնել անձամբ Ձեզ, պարոն վարչապե՛տ, նախագահ Պավլոպուլոսին և, իհարկե, եղբայրական հույն ժողովրդին՝ առանձնահատուկ ընդունելության համար: Ամեն անգամ Հունաստան այցելելիս մեծ ջերմությամբ եմ լցվում: Այդ ջերմության հիմքում, անկասկած, մեր ժողովուրդների՝ դարերի փորձություն անցած բարեկամությունն է, ինչն այսօր մեր ամուր միջպետական հարաբերությունների հիմնաքարն է:

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այցելության ընթացքում շատ բաց ու կառուցողական քննարկումներ ունեցա իմ հույն գործընկերների՝ նախագահ Պավլոպուլոսի և վարչապետ Ցիպրասի հետ: Քննարկեցինք հայ-հունական հարաբերությունների ողջ օրակարգը, համագործակցության հեռանկարները: Ուրախությամբ արձանագրեցինք, որ մեր մոտեցումները թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրների շուրջ առավելապես համընկնում են: Միաժամանակ համաձայնեցինք, որ պետք է անենք ավելին՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում մեր համագործակցությանը նոր որակ և դինամիկա հաղորդելու համար։

Երկուստեք կարևորեցինք սույն այցի շրջանակներում ստորագրվող փաստաթղթերը, որոնք միտված են առողջապահության, բժշկագիտություն, մշակույթի, կրթության ու հետազոտությունների բնագավառներում մեր համագործակցության խորացմանը: Սրանք այն ոլորտներն են, որտեղ մեր երկրները մրցակցային առավելություն ունեն, ուստի պետք է առավելագույնս աշխատենք օգտագործել դա։

Համաձայնեցինք, որ մեր հարաբերությունների օրակարգում ամենաթույլ օղակը, ցավոք, առևտրատնտեսական կապերն են, ինչն, անշուշտ, պայմանավորված է նաև օբյեկտիվ գործոններով։ Պարոն Ցիպրասին ասացի, որ մենք ուշադրությամբ հետևում ենք առկա խնդիրների հաղթահարմանն ուղղված Հունաստանի կառավարության ջանքերին. վստահ ենք, որ ձեր երկրին կհաջողվի հաղթահարել բոլոր փորձությունները: Հայաստանը խորապես շահագրգռված է բարեկամ Հունաստանի տնտեսական և քաղաքական կայունությամբ ու առաջընթացով:

Գոհունակությամբ արձանագրեցինք, որ ռազմական ոլորտը դարձել է մեր համագործակցության ավանդական ուղղություններից, և այսօր էլ մենք շարունակում ենք ընդլայնել մեր գործընկերությունը: Օգտվելով առիթից՝ շնորհակալություն հայտնեցի Հունաստանի կառավարության կողմից Հայաստանին քաղաքացիական և ռազմական կրթության ոլորտներում տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցության համար։ Վերջին 20 տարիների ընթացքում ավելի քան 200 հայ զինծառայող և սպա կրթվել է Հունաստանում։ Սա է այն հիմքը, որը թույլ է տալու ապագայում նորանոր հաջողություններ արձանագրել այս ոլորտում։ Մենք երբևէ չպետք է հեռանանք այն գիտակցումից, որ մեր երկու ժողովուրդների անվտանգությունը փոխշաղկապված են:

Անշուշտ, Հունաստանի հետ համագործակցությունը կարևորվում է նաև Հայաստան-ԵՄ համապարփակ համագործակցության համատեքստում, քանզի ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը թե՛ բարեփոխումների իրականացման առումով, թե՛ որպես տնտեսական խոշոր գործընկեր։ Շնորհակալ ենք նաև այս առանցքում մեզ ցուցաբերվող աջակցության համար։

Առանձնահատուկ կարևորում ենք ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում Հունաստանի հավասարակշռված դիրքորոշումը և աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերին:

Անշուշտ, հայ-հունական բարեկամության հարատևման գործում մեծ դեր է վերապահված հունահայ համայնքին: Մենք երբեք չենք մոռանա Ցեղասպանությունը վերապրած հայերին օգնության ձեռք մեկնած եղբայրական հույն ժողովրդի աջակցությունը և նոր հայրենիքում արարելու և ստեղծագործելու հնարավորության ընձեռումը: Բարձր եմ գնահատում նաև Հունաստանի սկզբունքային դիրքորոշումը այդ ծանրագույն հանցագործության ճանաչման և դատապարտման հարցում: Մեր ազգային ողբերգության 100-րդ տարելիցին ընդառաջ Հունաստանը վերահաստատեց այդ հարցում իր հանձնառությունը՝ ընդունելով Ռասի զմի և այլատյացության դեմ օրինագիծը (2014թ. սեպտեմբերի 9-ին), որով քրեականացվեց նաև Հայոց ցեղասպանության ժխտումը՝ օրինակելի ուղերձ հղելով համաշխարհային քաղաքակրթությանը: Հայաստանի ԱԺ-ն էլ իր հերթին 2015թ. միաձայն ընդունեց Օսմանյան կայսրության կողմից իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարությունը: Սա վառ վկայությունն է նրա, որ համերաշխության ոգին դարեր շարունակ միավորել է ու միավորելու է մեր ժողովուրդներին:

Մեր երկրների բազմադարյա հոգևոր և մշակութային ընդհանրությունների մասին է վկայում նաև իմ այցի շրջանակներում Աթենքի Բյուզանդական և քրիստոնեական թանգարանում բացված «Հայաստան. Արարատի ոգի» խորագիրը կրող ցուցահանդեսը: Նման միջոցառումները կարևոր են բարեկամության ոգին պահպանելու և այն հաջորդ սերունդներին փոխանցելու տեսանկյունից:

Բարեկամության ոգին պահպանելու տեսանկյունից նաև շատ կարևոր համարեցինք բարձրաստիճան փոխայցելություններն ու հենց այս համատեքստում ես պարոն Ցիպրասին հրավիրեցի այցելել Հայաստան: Շատ ուրախ եմ, որ նա ընդունեց հրավերը, և մեկ անգամ ևս մենք անդրադարձանք այն խնդրի կարևորությանը, որ պետք է մշտապես աշխատել բարեկամության օգտին: Բարեկամությունը պետք է սնել, խթանել, որի ձևերից մեկն էլ հաճախակի հանդիպումներն են:

Մեկ անգամ ևս շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար:

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»