Ռեժիսորը՝ «Վայ մամա ջան» ֆիլմի և Սերգեյ Դանիելյանի մասնակցությամբ մերկ տեսարանների մասին
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Ապրիլի 6-ին մեծ էկրաններ կբարձրանա Արման Նավասարդյանի, Դավիթ Հակոբյանի, Սերգեյ Դանիելյանի, Գագիկ Մադոյանի, Տաթեվ Ղազարյանի, Ալլա Սահակյանի, Անդրանիկ Էթեմեզյանի, Արմինե Պողոսյանի մասնակցությամբ «Վայ մամա ջան» իրավիճակային կոմեդիան, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակն է Սերգեյ Հայրապետյանը:
Այս ֆիլմի վերաբերյալ կարծիքներ հայտնելը դեռեւս շատ շուտ է, բայց այն հասցրեց իսկական իրարանցում առաջացնել. Ֆիլմի թրեյլերում դերասան Սերգեյ Դանիելյանին տեսնում ենք բոլորովին մերկ, ինչը հայկական արտադրության ֆիլմերի համար դեռեւս աննախադեպ եւ զարմացնող երեւույթ է:
Life.panorama.am-ն այս եւ ֆիլմի վերաբերյալ այլ մանրամասների մասին խոսել է ռեժիսոր Սերգեյ Հայրապետյանի հետ: Նրա խոսքերով՝ Սերգեյ Դանիելյանի մերկ կադրերը ինքնանպատակ չեն եղել, այդպես պահանջել է սցենարը.
«Չեմ ուզում մեր ֆիլմը համեմատեմ համաշխարհային ճանաչում ունեցող կատագերկությունների հետ, բայց չենք էլ կարող չնշել, որ աշխարհահռչակ շատ դերասանների համար մերկ նկարվելու մեջ ոչ մի արտասովոր բան չկա: Մեր երկրում գուցե առաջին անգամ էր նման դեպքը, ինչը ստիպեց մարդկանց զարմանալ, բայց երբ դերը իսկական է եւ մերկանալը սարքովի, շինծու չէ, այլ հանգամանքների բերումով իրադրությունը պահանջում է տվյալ դերասանի մերկ կադրեր, ուրեմն դրան կարելի է նորմալ վերաբերվել: Մեր պարագայում հանգամանքները արադացնում են դերասանի մերկությունը, ինչը կհասկանան, երբ ֆիլմը դիտեն»,- նշեց ռեժիսորը:
Շարունակությունը՝ այստեղ