Անծանոթ աղջիկը, որին սիրահարվել էր Ջասթին Բիբերը, ներկայացրել է իր առաջին ֆոտոշարքը
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Եթե դուք հիշում եք՝ դեկտեմբերի սկզբին Ջասթին Բիբերն իր Instagram–ում հրապարակել էր մի խորհրդավոր անծանոթուհու լուսանկար ու խնդրել, որ երկրպագուներն օգնեն գտնել այդ աղջկան: Երկրպագուները, կարծելով, թե երգիչը սիրահարվել է, արագ գտել էին աղջկան, որի անունը Սինդի Քիմբերլի է:

Եվ ահա հիմա աղջիկը կյանքում առաջին անգամ մասնակցել է ֆոտոշարքի: Սինդին նկարահանվել է Very ապրանքանիշի համար:

Նշենք, որ Սինդին ապրում է Իսպանիայում ու դայակ է աշխատում՝ ժամում 5 դոլար վարձատրությամբ:
