Երևանում վթարային ջրանջատումներ կլինեն
ОбществоՎթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` մարտի 16-ին Երևանի մի շարք վարչական շրջաններում նախատեսված են ջրամատակարարման ընդհատումները:
Ինչպես տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, մարտի 16-ին` Ժամը 10.00-22.00-ն, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթի 2-րդ փողոցների, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Ղարիբջանյան, Նիզամու փողոցների ու նրբանցքների, Եղբայրության փողոցի1-15, Մանթաշյան փողոցի 52-90, Մանանդյան փողոցի 1-22, Չեխովի փողոցի 1-21 համարների ջրամատակարարումը:
Մարտի 16-ին` Ժամը 10.00-15.00-ն, կդադարեցվի Ավան վարչական շրջանի Ավան- Առինջի 1-ին միկրոշրջանի ջրամատակարարումը: Ժամը 10.00-18.00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի ջրամատակարարումը: Ժամը 09.00-21.00-ն կդադարեցվի Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշենի 9, 11, 16, 18, 20 փողոցների, Ա, Բ, Գ, Դ թաղամասերի ջրամատակարարումը: