«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիները ելույթ կունենան ամերիկյան բեմերում
Культура«Վերածնունդ»միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիները հանդես կգան ամերիկյան բեմերում:
Ինչպես տեղեկացրին փառատոնի լրատվական ծառայությունից, մարտի 31-ին ԱՄՆ-ում կկայանա համերգային շրջագայություն:
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն , «Վերածնունդ» փառատոնի համանախագահ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Կարինե Ավդալյանը տեղեկացրել է, որ դափնեկիրները ԱՄՆ են մեկնում Հայ-ամերիկյան եկեղեցական կենտրոնի հրավերով:
«Մեկնողների թվում են փառատոնի մոտ հինգ տասնյակ դափնեկիրներներ:Նախատեսվում է երկու համերգային ծրագիր Գլենդել եւ Լոս Անջելես քաղաքներում: Համերգներից բացի երեխաները կմասնակցեն մշակութային բազմաբնույթ ծրագրերի ու կծանոթանան քաղաքների տեսարժան վայրերին»,-նշել է նա:
Կարինե Ավդալյանի խոսքով` համերգները նոր դռներ կբացեն հայ-ամերիկյան մշակութային համագործակցության համար:
«Միայն այն փաստը,որ դեռ առաջին համերգը չկայացած արդեն երկրորդի հրավերն ենք ստացել, կարծում ենք խոսուն փաստ է: Արդեն 8-րդ փառատոնի դափնեկիրները կունենան առավել լայն հնարավորություններ, քանի որ այս տարի ավելացել է համագործակցող երկրների թիվը՝հասնելով չորս տասնյակի:Արդեն հրավերներ ունենք Չինաստանից,Ֆրանսիայից,
Գյումրու երաժշտական կյանքի վերածնունդը խորհրդանշող իրադարձություններից մեկը երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» փառատոնն է, որը սկիզբ է առել 2007թ.Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Կարինե Ավդալյանի մտահղացմամբ եւ նախաձեռնությամբ: Մրցույթ-փառատոնն անցկացվում է հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, կազմակերպիչներն են Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն ՀԿ-ն: Փառատոնի անցկացմանը աջակցում են ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Գյումրու քաղաքապետարանը: