Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Փոստանջյան vs Գեղամյան

Լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցում դարակազմիկ մտքեր է արտաբերել նորօրյա հայաստանյան միջավայրի Ինդիրա Գանդին` նույն ինքը` Զարուհի Փոստանջյանը:

«Քաղաքական դաշտը պետք է վերափոխվի եւ խնդիր կա այստեղ թե՛ սերնդափոխության, թե՛ անվանափոխության: Այն հին անվանումների տակ եւ հին ծրագրերի ներքո իրենք մրցունակ չեն, հետեւաբար, նորերը պետք է ի հայտ գան, եւ դա բնական է»:

Այն, որ հայաստանյան քաղաքական միջավայրից պատկերավոր լեզվով ասած մեռելի հոտ է գալիս, պարզից էլ պարզ է: Այն, որ փոփոխությունների կարիք կա, դա էլ ենք հասկանում: Բայց մտքերի գոհարի հեղինակը չի մանրամասնում, թե ինչպես պետք է դա տեղի ունենա:

Կտրուկ աղոթելո՞վ: Դեմ եմ: Ս.Ս.-ին եվրոպաներում ղումարբազ անվանելո՞վ: Այս վերջինին կանդրադառնանք մի քիչ ավելի ուշ: Այժմ գանք ավելի էական մտքերին, որոնց ականատես եղանք վերջին հարցազրույցի ժամանակ: Անկեղծ ասած, Փոստանջյանի անձի դեմ գրեթե ոչինչ չունեմ, որոշ բացառություններով, իհարկե, որոնց մասին չեմ բարձրաձայնի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք փորձելու ենք վերծանել նրա քաղաքագիտական մտքերը, ոչ թե ենթադրենք բնությունից տրված ձայնը:

Մենք կփորձենք անդրադառնալ նրա մտքերի քաղաքական բաղադրիչին, բայց նույնը կարծես չի ստացվում տիկին Փոստանջյանի արտաբերած այն արտահայտության մեջ, որ երրորդ հանրապետության հռչակմանը հայ ժողովուրդը եւս պատրաստ չէր, ինչը, ըստ նրա, հանգեցրեց այսօրվա իրավիճակին: Այստեղ արդեն տիկինը ներկայանում է որպես պատմաբան և հետագայի դիտանկյունից ինչ-ինչ վերլուծություններ է փորձում անել 25 առաջ տեղի ունեցածի շուրջ:

Լավ չէ, իհարկե, նման սիրողական մոտեցումը: Նախ՝ պատմական պահը գնահատում են տվյալ ժամանակաշրջանի իրականության մեջ և երկրորդ՝ փորձեք զարգացնել Ձեր երևակայությունը և պատկերացնել, թե ինչ տեղի կունենար նման արտահայտություն անողի հետ 25 տարի առաջ՝ այն ժամանակ դեռ Թատերական հրապարակում, երբ բոցավառվող հայացքներով անձանց ներկայությամբ, որոնք անկախություն էին ուզում, որևէ մեկը փորձեր նման միտք արտաբերել:

Իհարկե, ցանկացած ոք իրավունք ունի իր տեսակետը պնդելու, բայց այն արտաբերելուց առաջ պետք է հստակեցնել` ասում ենք ինչ-որ էական բան ասելու համա՞ր, թե՞ ասում ենք, որ հարցազրույցի կապը չկտրվի: Բայց այս ամենը ողբերգության ամբողջացումը չէ: Ողբերգության ամբողջացումը հետևյալ մտքի մեջ է. «Նոր համակարգում տեղ չպետք է ունենան, որովհետեւ նրանց բոլորին պետք է դատապարտենք: Այս համակարգի հեղինակն ու հիմնադիրը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր զավակներն են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, նրանք իրարից տարանջատված չէն»:

Համաձայն լինելով այն հանգամանքի հետ, որ վերջին երկուսը տեղ չպետք է ունենան ոչ միայն քաղաքական դաշտում, այլև երկրիս երեսին, ամեն դեպքում, պետք է հիշեցման կարգով ասենք տիկնոջը, որ ԼՏՊ-ն մեկ հարազատ զավակ ունի, իսկ 1998-ի հրաժարականով նա արդեն քավել է իր մեղքը՝ 1996-ի հետ կապված: Իսկ երբ շատ են խոսում 1996-ից, մեկ տրամաբանական հարց է առաջանում:

Ընդունենք՝ Լևոն Տեր-Պետրոսյանը չէր հաղթել, իսկ համոզվա՞ծ եք, որ Վազգեն Մանուկյանը հաղթել էր կամ հատել 50 տոկոսի շեմը: Խորապես համոզված եմ, որ՝ ոչ: Մյուս կողմից պիտակավորել կամ նույն հանցավոր շարքում դնելով առաջինին՝ Զարուհի Փոստանջյանը, մեղմ ասած, ապերախտ քայլի է գնում՝ մոռանալով այն հանգամանքը, որ իր կուսակցության առաջնորդ, ծոմապահության բազմակի չեմպիոն, աղոթելու ասպեկտում պատվավոր արծաթե մեդալակիր (կարծում եմ ընթերցողը հասկացավ, թե ոսկե մեդալն ում է բաժին հասնում այս անվանակարգում), «հազար բարև» նոմինացիայում «Կարմիր արև» շքանշանի դափնեկիր, 2013թ. նախագահի թեկնածուի ձայներն ովքե՞ր ավելի շատ պահեցին՝ իր հարազատ կուսակիցնե՞րը, թե՞ առաջինի թիմը կամ այդ թիմի համակիրները: Իրականությունը պարզելու համար կարող է փոքրիկ հարցում կազմակերպել:

Այստեղ հասկանալի է նաև այն հանգամանքը, որ պիտակավորելով առաջինին, Փոստանջյանը փորձում է գողանալ ընդդիմադիր այն հատվածի ձայները, որն այլևս իր կուսակցությանը չի վստահում (չնայած կուսակցության մեջ կան նաև բազմաթիվ ազնիվ մարդիկ): Սակայն սա բավականին պրիմիտիվ ֆարս է, քանի որ մինչ Փոստանջյանը շատերն են այդ տակտիկան կիրառել և Փոստանջյանից հետո ևս, մոտակա մեկ տարվա ընթացքում դեռ շատերը այն կկիրառեն: Կարծում եմ՝ հասարակությանը պարզունակ հնարքներով չի կարելի է խաբել: Այստեղ նաև հարցի բարոյական կողմը:

Արտաքուստ, Փոստանջյանը կամ իր կուսակցությունը երբեք չեն համագործակցել երկրորդի և երրորդի հետ, բայց շատ դեպքերում հանդես են եկել առաջինի և նրա թիմի հետ: Հիմա, եթե ինչ-որ բան չի ստացվել, կարիք չկա հին գործընկերոջը փնովելու: Ի վերջո, բոլոր ընտանիքները չէ, որ կայանում են:

Հասկանալի է նաև հայկական իրականության այն միտումը, որ ով ուզում է ընդդիմադիր դաշտում առաջնորդի կամ ռեալ քաղաքական գործչի իմիջ ստեղծել, անխնա քննադատում է ԼՏՊ-ին: Բնական է:

Իսկ ի՞նչ է ասում պատմությունն այս մասին: Ժամանակին՝ Ազգային ժողովի ամբիոնից, Սերժ Սարգսյանի պարտված 2 միլիոն ղումարի մասին բարձրաձայնում էր Արտաշես Գեղամյանը: Որտե՞ղ է նա այժմ՝ ՀՀ խորհրդարանում` որպես պատգամավոր:

Տիկին Փոստանջյանը Ազգային ժողովի ամբիոնը փոխարինեց Եվրախորհրդարանի ամբիոնով: Ապագա նախարա՞ր:

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников