Հայաստանում աշակերտական 12 կազմակերպություն դրամաշնորհ է ստացել
Общество«Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն Հայաստանի Հանրապետության խոցելի համայնքների դպրոցների աշակերտների համար» դասընթացի շրջանակում դրամաշնորհ է ստացել աշակերտական 12 հասարակական կազմակերպություն: Ծրագրի արդյունքում աշակերտները տնտեսագիտական և ֆինանսական կայուն գիտելիքներ են ստացել և գործարար ընկեր ություններ հիմնելու միջոցով՝ դրանք կիրառել են գործնականում: Գործարարության հիմունքներն ուսումնասիրելիս աշակերտները միաժամանակ ծանոթացել են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) հիմունքներին և համապատասխան ռազմավարություն են մշակել աշակերտական գործարար ընկերությունների համար:
Արմենպրեսի հաղորդմամբ` «Հայաստանի պատանեկան նվաճումները» հասարակական կազմակերպություններից առաջինն է՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վերաբերյալ գիտելիքները հանրակրթության ոլորտ ներմուծելու գործում: Հայաստանի գործարար ոլորտում ԿՍՊ-ն համեմատաբար նոր մշակույթ է:
Հանրապետության բոլոր մարզերից մրցույթին մասնակցել են ավելի քան 150 դպրոցի աշակերտական հասարակական կազմակերպություններ: Աշակերտական հասարակական 12 կազմակերպություններից յուրաքանչյուրը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կողմից ստացել է 300 դոլար և 100 հազար դրամ: Ստացված դրամաշնորհային գումարներն ԱՀԿ-ներն ուղղելու են հանրային և համայնքային տարաբնույթ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:
Ծրագրի նպատակը սեփական ուժերի և վաղվա օրվա հանդեպ խոցելի համայնքների երիտասարդների շրջանում հավատ սերմանելն է:
Միջոցառումը կազմակերպվել է «Փողի համաշխարհային շաբաթվա» (Global Money Week) շրջանակում: