Կանադական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտով
ЭкономикаՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը մարտի 15-ին հյուրընկալել է Կանադայում ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին և հանքարդյունաբերության ոլորտին նվիրված հայ-կանադական գործարար համաժողովի շրջանակներում Հայաստանում գտնվող կանադական ընկերությունների ներկայացուցիչներին։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջույնի խոսքերի փոխանակումից հետո հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության, համաժողովի բարձրակարգ և արդյունավետ կազմակերպման համար:
Հանդիպման մասնակիցները հույս են հայտնել, որ գործարար համաժողովը խթան կդառնա հանքարդյունաբերության ոլորտում երկու երկրների համագործակցության սերտացման և ընդլայնման համար։
Կանադական ընկերությունների ներկայացուցիչները էներգետիկայի և բնական պաշարների նախարարին ներկայացրել են Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրենց ներդրումային հետաքրքրությունները: