Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի ևս 2-4 աստիճանով
ОбществоՏավուշի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում օդում հնարավոր է 0...-2 աստիճան, մարտի 18-ին և 19-ին` -2...-3, գետնի մակերևույթին՝ -4...-5 աստիճան ցուրտ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, մարտի 17-ին Սյունիքում և Արցախում, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում ե ն տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում‵ ձյուն, մարտի 18-19-ը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը մարտի 17-18-ի գիշերն աստիճանաբար կնվազի ևս 2-4 աստիճանով: Քամին հյուսիսարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, մարտի 20-ին սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում մարտի 17-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, մարտի 18-19-ը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, քամու ուժգնացում‵ 17-19 մ/վրկ արագությամբ: Մարտի 17-18-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +10 աստիճան, մարտի 19-ին` +12, մարտի 20-ին` +6, մարտի 21-ին` +10 աստիճան: