Ереван, 04.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մեկտեղելով աշխարհով մեկ սփռված բոլոր խաչքարերը` կստանանք հայ ժողովրդի անցած ողջ ուղին. ՀՀ Նախագահ

Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 16-ին Կիպրոսի Նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ ներկա է գտնվել Կիպրոսի արտաքին գործերի նախարարության բացօթյա թանգարանում հայ-կիպրական բարեկամությունը խորհրդանշող խաչքարի բացման արարողությանը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, 1958թ. թվագրվող Ջուղայի ոչնչացված խաչքարերից մեկի կրկնօրինակը Հանրապետության Նախագահը հայ ժողովրդի անունից նվիրել է կիպրական կողմին` Կիպրոսի Հանրապետություն իր պաշտոնական այցի կապակցությամբ:

Նախագահ Անաստասիադիսը շնորհակալություն է հայտնել և ընդգծել, որ խաչքար հուշարձանն արտացոլում է հայ և կիպրացի ժողովուրդների, երկու բարեկամ պետությունների՝ Հայաստանի և Կիպրոսի միջև անքակտելի կապը. «Մեր ժողովուրդները, որ զոհ են դարձել նույն հանցագործություններին, պայքարել և պայքարում են միջազգային ասպարեզում հանուն իրենց իրավունքների և արժեքների պահպանման: Կիպրոսը եվրոպական առաջին երկրներից է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և դատապարտել այդ ոճրագործությունը: Մեր երկրներն ու ժողովուրդները, իմ ընկեր`Հայաստանի Հանրապետության պարոն Նախագահ, հավատարիմ են միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում` ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, խաղաղությամբ խնդիրների լուծմանը և իրենց ապագան որոշում են հարգանքով վերաբերելով մարդու իրավունքներին: Հայ ժողովրդի այն զավակները, որոնք հարյուր տարի առաջ ցեղասպանությունից փախչելով հաստատվեցին Կիպրոսում, այսօր Կիպրոսի հասարակության ակտիվ և շատ կարևոր մաս են կազմում` միևնույն ժամանակ պահպանելով իրենց լեզուն, ինքնությունը, ավանդույթները և հարգանքով վերաբերելով իրենց ծագմանը, իրենց երկրին ու նաև այն երկրին, որն ընդունեց իրենÖ : Մենք հպարտ ենք, որ նրանք մեր հասարակության մաս են կազմում:

Կիպրոսը և Հայաստանը շարունակում են զարգացնել երկկողմ համագործակցությունը՝ միավորելով ուժերը երկու ժողովուրդների կողմից հանուն արդարության տարվող իրենց պայքարում հաղթանակ արձանագրելու համար: Այսօրվա այս հուշարձանի բացումը ևս մեկ անգամ ցույց է տալիս և հիշեցնում է բոլորին այն խորը և պատմական բարեկամական հարաբերությունների մասին, որոնք առկա են մեր ժողովուրդների միջև»,-ասել է Նախագահ Նիկոս Անաստասիադիսը:

ՀՀ Նախագահը խորհրդանշական է համարել Կիպրոսի արտաքին գործերի նախարարության հարակից պուրակում տեղադրված` հայ ժողովրդի բազմադարյա մշակութային ժառանգության ամենայուրօրինակ հորինվածքների մեկի՝ խաչքարի ընտրությունը որպես նվեր և նշել, որ այն այսուհետ Կիպրոսի ժողովրդին ու Կիպրոս այցելող օտարազգիներին կներկայացնի Հայաստանն ու հայ ժողովրդին և կհանդիսանա հայ-կիպրական եղբայրության խոսուն վկան: Այն նաև ահազանգ կհնչեցնի, որ մշակութային ցանկացած դրսևորման դեմ ոտնձգություն ոճիր է մարդկության հանդեպ և կպատգամի միասնականություն աշխարհի առաջ ադեմ մարդկությանը՝ պայքարելու պատմության ու մշակույթի ինքնատիպ կրիչ հանդիսացող կոթողներին սպառնացող բիրտ ուժի դեմ. «Հայ ժողովրդի հոգևոր արժեքների և քրիստոնեական ոգու խորհրդանիշ դարձած արվեստի այս գլուխգործոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության մաս է կազմում:

Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում գրանցված է ավելի քան 10 հազար խաչքար, և դրանցից յուրաքանչյուրը եզակի է իր հորինվածքով և տարբերվող զարդանախշերով:

Մեզ՝ հայերիս համար, խաչը, եկեղեցին բացառիկ պատմական դերակատարություն են ունեցել։ Պետականության երկարատև բացակայության պայմաններում եկեղեցին հաճախ ստանձնել է պետության դերը` համախմբելով մեր ժողովրդին, իսկ խաչքարը` փայփայել ու պահպանել հայ ինքնությունը, ինչն էլ մեզ 25 տարի առաջ հնարավորություն տվեց վերակերտել մեր անկախ պետականությունը:

Ուստի բարեկամ կիպրացի ժողովրդին այս խորհրդանշական նվերի ընտրությունը պատահական չէր: Ոգեղենն ու նյութականը՝ խաչն ու քարը, միավորվել ու ոգի են ստացել՝ ամփոփելով մեր պատմությունը, մշակույթը, հավատքը, հոգեկերտվածքը, մտածողությունը: Եթե մեկտեղենք աշխարհով մեկ սփռված բոլոր խաչքարերը, կստանանք թերևս հայ ժողովրդի քրիստոնեական շրջանի ողջ անցած ուղին:

Պատմության ընթացքում արարված յուրաքանչյուր խաչքար խոսում է առանց բառերի, պատմում մեր պատմության փառապանծ էջերի ու ձախողումների մասին, վերելքների ու անկումների մասին: Դրանց շարքերում կան այնպիսիք, որ ցայսօր կանգուն են մայրենի հողում՝ որպես Հայոց պետականության դարավոր վկաներ, կան այնպիսիք, որ սփռված են աշխարհի տարբեր երկրներում՝ կրելով մեր ազգի հիշողությունը: Կան և այնպիսիք, որ մարտնչել են զինվորների պես, ինչպես ավերումից փրկված արցախյան խաչքարերը: Եղել են, ցավոք, և այնպիսիք, որոնք ոչնչացվել են բարբարոսաբար, ինչպիսիք են Ադրբեջանի կող մից Նոր Ջուղայում ոչնչացված 3000 խաչքարերը:

Այստեղ տեղադրված այս հիասքանչ նմուշը կրկնօրինակն է ոչնչացված այդ խաչքարերից մեկի, որը թվագրվում է 16-րդ դարին: Այն ոչնչացվել է, բայց վերածնվել՝ ոչնչացվել է քարը, բայց ոչ երբեք խաչը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»