Յունիբանկի սպառողական վարկերի աճը կազմել է 290%
ОбществоՅունիբանկը շարունակում է սպառողական վարկավորման ծավալների աճ արձանագրել և ընդլայնել շուկայի իր մասնաբաժինը: Այս տարվա հունվար-փետրվարին բանկ է ներկայացվել 43 000 -ից ավելի սպառողական վարկային հայտեր, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշն ավելի քան 290%-ով: Յունիբանկի մանրածախ վարկերի քանակը ս.թ. մարտի 1-ի դրությամբ գերազանցել է 188 000-ը:
Սպառողական վարկեր կարելի է ձևակերպել Յունիբանկի 45 մասնաճյուղերում, ինչպես նաև 50 պրոմո կետերում և բանկի հետ համագործակցող 500 առևտրային կետերում: Նշենք, որ վարկային հայտը կարելի է ներկայացնել նաև օնլայն` առանց բանկ այցելելու: Դրա համար ընդամենը պետք է լրացնել www.unibank.am կայքում կամ ֆեյսբուքայն էջում (www.facebook.com/unibankarmenia) տեղադրված պարզ ձևը:
«Առավելագունս արագ և պարզ` հենց այսպես կարելի է նկարագրել սպառողական վարկիտրամադրման գործընթացը Յունիբանկում: Մենք ֆիզիկական անձանց վարկավորմանծավալներով հայաստանյան առաջատար բանկերի թվում ենք և առաջարկում ենք շահավետպայմաններ ինչպես ապառիկ վարկավորման, այնպես էլ` կանխիկ վարկերի դեպքում:Շահավետ պայմանների և սպասարկման հարմարավետության բարձրացման շնորհիվ այս տարի ևս նախատեսում ենք սպառողական վարկավորման պորտֆելի շեշտակի աճ», - նշեցՅունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Մանրածախ բիզնեսի զարգացման ևվաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:
Նույն կերպ արագ և հարմար կազմակերպված է վարկի մարման գործընթացը: Վճարումներըկարելի է կատարել ինչպես մասնաճյուղերում` սպասարկող աշխատակցին դիմելով, այնպես էլինքնուրույն` վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղադրված են բանկի բոլորմասնաճյուղերում և կենցաղային և համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում: Իդեպ` բանկի «Թամանյան» և «Զվարթնոց» մասնաճյուղերում վճարային տերմինալներնաշխատում են շուրջօրյա: