Երիտասարդը գողություն է կատարել սննդամթերքի պահեստարանից
ОбществоԵրևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում պարզելու սննդի պահեստարանից գողություն կատարած անձի ինքնությունը։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2016 թվականի հունվարի 11-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը պահեստարան հանդիսացող սննդամթերքի սարքավորման ապակին կոտրելու միջոցով այնտեղից հափշտակել է տարբեր տեսակի սննդամթերք՝ պատճառելով զգալի չափի վնաս:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրում տեղադրված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երևում է մի երիտասարդ պահեստարանի մոտ: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, կարող են հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: