Գերատեսչությունները զգուշացնում են ինչ անել՝ չհիվանդանալու և այգիները ցրտահարությունից փրկելու համար
ОбществоՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ Սկանդինավիայի տարածքից Հայաստանի Հանրապետության տարածքին են մոտենում արկտիկական ցուրտ օդային հոսանքները,- հայտնում է Orer.am-ը:
Նախնական կանխատեսումների համաձայն՝ մինչև մարտի վերջ սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում: Եղանակի նման փոփոխությունները կարող են պատճառ դառնալ սուր շնչառական վարակների աշխուժացման համար:
Հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով, որ հանրապետությունը դեռևս գտնվում է սուր շնչառական վարակների սեզոնում, ՀՀ առողջապահության նախարարությունը ազգաբնակչությանը հիշեցնում և հորդորում է.
- գրիպանման երևույթների արձանագրման դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկական օգնության, հատկապես՝ տարեց անձինք, ովքեր տառապում են խրոնիկ հիվանդություններով, հղիները և երեխաները
– չզբաղվել ինքնաբուժմամբ՝ չօգտագործելով հակաբիոտիկներ
– հաճախակի օդափոխել փակ տարածքները` հետևելով անձնական հիգիենային
– գրիպանման երևույթների առաջացման ժամանակ սահմանափակել շփումներն այլ անձանց հետ, մնալ տանը և հետևել բժշկի խորհուրդներին
– հագնվել եղանակին համահունչ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 17-ի գիշերը, իսկ 18-ի և 19-ի ցերեկային և գիշերվա ժամերին սպասվում է ցրտահարություն:
Նախարարությունը խորհուրդ է տալիս գյուղատնտեսներին, որ կորիզավոր պտղատու այգիների ցրտահարությունից խուսափելու համար անհրաժեշտ է նշված ժամանակահատվածում ծխահարել այգիները և առատ ոռոգել:
Ա.Գրիգորյան