Ամալ Քլունին՝ հայկական արմատներ ունենալու լուրերի մասին
LifestyleWnews.am-ը գրում է.
Հայտնի իրավաբան Ամալ Քլունին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հերքել է ադրբեջանցի պաշտոնյաների կողմից իր հասցեին տարածված լուրերը, թե ինքը հայ է։
«Ես չեմ պատկերացնում, թե ինչպես պատկանելությունը որևէ ազգի, անկախ նրանից, թե ինչ ազգ է դա, կարող է ինձ վարկաբեկել: Ես հայկական արմատներ չունեմ, սակայն դրանում որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասել է Քլունին:
Իրավաբանն ընդգծել է, որ ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնելը (Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով Ամալ Քլունին ՄԻԵԴ-ում պաշտպանում էր երրորդ կողմի` Հայաստանի շահերը-խմբ.) չի դարձնում իրեն հայ, ճիշտ այն պես, ինչպես չի դառնում կամբոջացի այդ երկիրը ներկայացնելու պարագայում: