Երեւանում զինված անձը կրակել է տարադրամի աշխատակցի վրա եւ դիմել փախուստի
ОбществоԵրևանի Նոր Նորք վարչական շրջանում զինված հարձակում է տեղի ունեցել տարադրամի փոխանակման կետերից մեկի վրա:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
«Ահազանգը ոստիկանություն է ստացվել ժամը 17:40-ին: Տարադրամի փոխանակման կետի մոտ կրակոցներ են արձակվել: Վիրավորներ, զոհեր չկան, ոչինչ չի հափշտակվել: Կատարվում են որոնողական աշխատանքներ կրակող անձի ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ: Մյասնիկյան պողոտան փակ չէ»,-տեղեկացրին ոստիկանությունից:


Լուսանկարները՝ shamshyan.com-ի