Ереван, 30.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
С начала года Армению посетили 44 гражданина Азербайджана Армянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine Advocate Мы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: Амстердам В Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенка Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активов На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинам В Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и шторма Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СК У КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам Вардеванян


Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի իշխանությունների հաստատակամ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին

Политика

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն մարտի 16-ին այցելել է Կիպրոսի համալսարան` հանդիպում ունեցել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ: Հանրապետության Նախագահը համալսարանականների առջև հանդես է եկել ելույթով և պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Մինչ այդ, ՀՀ Նախագահին ուղղված ողջույնի խոսքով հանդես են եկել համալսարանի ռեկտոր Կոստանդինոս Խրիստոֆիդեսը և Կիպրոսի ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարտկես Մահդեսյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահ Սերժ Սարգսյանըի Կիպրոսի համալսարանում ունեցած ելույթում նշել է.

«Հարգելի՛ ռեկտոր, 

Սիրելի՛ դասախոսներ և ուսանողներ, 
Պարոնա՛յք դեսպաններ, 
Հարգարժան պարո՛ն Մահդեսյան,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Շնորհակալ եմ Կիպրոսի համալսարանի այս գեղեցիկ շենքում ինձ հյուրընկալելու համար: Երիտասարդների հետ շփումն ինձ համար միշտ էլ հաճելի է և օգտակար. ձեզանից ստանում եմ ոչ միայն դրական լիցքեր, այլև թարմ մտքեր ու գաղափարներ: Սակայն, Հայաստանի բարեկամ երկրի երիտասարդության հետ հանդիպումներն առավել եմ կարևորում, քանի որ վաղը հենց դուք եք շարունակելու բազմադարյա ավանդույթներով ամրացած հայ-կիպրական եղբայրությունը:

Կիպրոսը հարազատ երկիր է ցանկացած հայի համար, իսկ կիպրացի ժողովուրդը յուրահատուկ տեղ է զբաղեցնում ցանկացած հայի սրտում: Մեր ժողովուրդները փոխկապակցված են պատմամշակութային կապերով, ընդհանուր արժեհամակարգով, և առավել քան համոզված եմ՝ նաև ընդհանուր ապագայով: Մենք եղել և մնում ենք տարածաշրջանի այն ժողովուրդները, որ ոչ թե ռազմատենչ ոգով, այլ խաղաղասիրությամբ և աշխատասիրությամբ ենք վաստակում աշխարհի վերաբերմունքը` սերն ու հարգանքը:

Մեր ժողովուրդների պատմական բարեկամության լավագույն արգասիքը Հայաստանի և Կիպրոսի միջև առկա լիակատար փոխըմբռնումն ու փոխաջակցությունն են: Պատահական չէ, որ տարեցտարի ընդլայնեցինք մեր հարաբերությունները՝ քաղաքական, ռազմական, մշակութային, կրթական ոլորտներում: Իսկ միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ մոտեցումների համադրումն ու սերտ փոխգործակցություը Հայաստան-ԵՄ շրջանակներում էապես հարստացնում են երկկողմ հարաբերությունների մեր օրակարգը։

Հարգելի՛ ներկաներ,

Արդեն շուրջ քառորդ դար մենք կառուցում ենք մեր անկախ պետությունը: Պատմության համար գուցե ակնթարթ, բայց պատմություն կերտող երկրի համար երկար ու ձիգ 25 տարի, լի բազմաթիվ մարտահրավերներով` աղետաբեր երկրաշարժ, պատերազմ Արցախում, տնտեսական շրջափակում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, զրոյից ստեղծվող պետական ինստիտուտներ, տնտեսության ադապտացում բաց շուկայական հարաբերություններին: Եվ այս ամենը՝ միաժամանակ: Մտավախություն կար, որ կարող ենք ձախողել: Սակայն մի բան պարզ էր՝ անկախությունը կայացնելու մեր նպատակն ու կամքն անկոտրում էին:

Այսօր Հայաստանը կայացած պետություն է, իսկ վերջին տարիներին անճանաչելիորեն փոխվել է քաղաքացիական հասարակության դերի ավելացման, խոսքի ազատության, պետական կառույցների, այդ թվում նաև բանակի գործունեության թափանցիկության, հանդուրժողականության միջավայրի ամրապնդման և այլ հարցերում:

2015թ. դեկտեմբերին հանրաքվեի միջոցով լրջորեն փոփոխեցինք Սահմանադրությունը, որով Հայաստանն անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգի: Վստահ եմ, որ այն էապես կամրապնդի ժողովրդավարությունը մեր երկրում:

Այժմ մենք աշխատում ենք այս ձեռքբերումներն ամրապնդել նաև տնտեսական լուրջ հաջողություններով։ 21-րդ դարը տնտեսական դիվանագիտության ժամանակաշրջան է, և մենք հաստատակամ շարունակում ենք Հայաստանում իրականացել բարեփոխումներ՝ ուղղված մեր երկրի տնտեսական գրավչության բարձրացմանը։ Նշեմ, որ մենք դա անում ենք նաև մեր ԵՄ գործընկերների աջակցությամբ, քանզի Հայաստանի համար նշաձող են հենց արևմտյան առաջատար տնտեսությունները։

Ուրախ ենք, որ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությամբ, ինչպես նաև վերջին շրջանում միջազգային և տարածաշրջանային մի շարք զարգացումների արդյունքում, ինչպիսին էր Իրանի 77 միլիոնանոց տնտեսական շուկայի վերաբացումը, նոր, լայն դաշտ է բացվում մեր տնտեսական դիվանագիտության համար: Այսօր Հայաստանի միջոցով կարելի է անմաքս դուրս գալ 170-միլիոնանոց ԵԱՏՄ շուկա: Արտոնյալ մուտքի հնարավորություն ունենք նաև Եվրոպական միություն, ԱՄՆ, Կանադա, Շվեյցարիա, Ճապոնիա, Նորվեգիա։ 2015թ. Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրվեց Առևտրի և ներդրումների շրջանակային համաձ այնագիրը (TIFA)։ Մենք այն ընդունեցինք որպես վստահության դրսևորում մեր երկրի նկատմամբ։

Հարգելի ներկաներ,

Այսօր մարդկությունը կանգնած է գլոբալ մարտահրավերների առջև, որոնց դիմակայումը պահանջում է հավաքական ջանքեր՝ լինի դա միջազգային ահաբեկչություն, կիբերանվտանգություն, կլիմայի փոփոխություն, միգրացիա, թե համաճարակ: Գլոբալիզացված աշխարհում որևէ տարածաշրջանի անկայունությունը կարող է համաշխարհային մասշտաբի հետևանքներ ունենալ: Հետևաբար, յուրաքանչյուրս անհատական պատասխանատվություն ունի սեփական տարածաշրջանի խաղաղության համար: Հենց այս պատասխանատվության գիտակցումն է ընկած Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում:

Լինելով փոքր պետություն, մենք զարգացրել ենք աշխարհի հետ հարաբերվելու մեր առանձնահատուկ մոդելը։

Ռազմավարական դաշնակցային հարաբերություններ ունենալով Ռուսաստանի հետ՝ Հայաստանը փոխշահավետ գործընկերություն է զարգացնում արևմտյան, ասիա-խաղաղօվկիանոսյան, լատինաամերիկյան տասնյակ պետությունների հետ՝ Կիպրոս, Հունաստան, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Չինաստան, Ճապոնիա, Սինգապուր, Ինդոնեզիա, Արգենտինա, Ուրուգվայ, Չիլի, Բրազիլիա: Այս ցանկը կարելի է շատ երկար թվարկել:

Անշուշտ, չեմ կարող շրջանցել նաև Մերձավոր Արևելյան տարածաշրջանի երկրների հետ մեր ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնց զարգացման համար երևէ խոչընդոտ չի հանդիսացել կրոնական, ազգային կամ որևէ այլ գործոն։ Դրա վառ վկայությունը տարիներ ի վեր մեր եղբայրական արաբական երկրներում ծաղկող և այդ երկրների զարգացմանն իրենց ավանդը բերող հայ համայնքներն էին։ Ցավոք, այս պահին դժվար է ներկայով խոսել այս տարածաշրջանում համերաշխության մասին։

Հայերիս համար այնտեղ տիրող իրավիճակը կրկնակի ցավալի է, քանի որ մեկ անգամ արդեն իսկ ցեղասպանություն վերապրած և Սիրիայում ու Արևելքում ապաստան գտած հայ գաղթականների սերունդները հարյուր տարի անց կրկին ստիպված են թողնել իրենց տներն ու տարիների վաստակը և 21-րդ դարում փախուստի դիմել՝ հանուն իրենց գոյության պահպանման:

Նույն տրամաբանությամբ` լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադիր անդամ, իսկ այս տարի նաև նախագահող, մենք շարունակում ենք արդյունավետ ծրագրեր իրականացնել Հյուսիս-Ատլանտյան դաշինքի հետ: Միջազգային խաղաղապահ առաքելությունների միջոցով մեր նպաստն ենք բերելում միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդմանը:

Անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը ՝ Հայաստանը շարունակում է հետևողականորեն ընդլայնել երկարաժամկետ գործընկերության օրակարգը Եվրոպական միության հետ: Այդ գործընկերությունը Հայաստանում բարեփոխումների խորացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տնտեսական փոխգործակցության խթանման կարևորագույն երաշխիքն է: 2015թ. դեկտեմբերի 7-ին Բրյուսելում տրվեց Հայաստան-Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների մեկնարկը, որն ակնկալում ենք ավարտել հնարավորինս կարճ ժամկետներում։

Շատ կարևոր է, որ այս մոտեցումը, որը, գուցե, ի սկզբանե թյուրըմբռնումների տեղիք տվեց, ներկայումս ընկալելի է դարձել մեր գործընկերների համար, ավելին՝ արժանանում է նրանց գնահատանքին։ Արդյունքում, Հայաստանը հանդես է գալիս որպես կայուն պետություն և կանխատեսելի գործընկեր՝ առանց խնդիրներ ստեղծելու իր և այլ պետությունների համար:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Կարծում եմ, տեղյակ եք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերից է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, որի լուծման բանակցային եղանակը, մեր խորին համոզմամբ, չունի այլընտրանք 21-րդ դարում: Այս հարցում բարձր ենք գնահատում Կիպրոսի իշխանությունների հաստատակամ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։ Որքան էլ որ մենք սատարում ենք վերջերս նոր թափ ստացող և աշխարհի տարբեր վայրերում խաղաղ կերպով իրացվող ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, Հայաստանի իշխանությունները և հայկական պետությունը մշտապես աջակցելու եÕ ¶ Կիպրոսի Հանրապետությանը՝ Կիպրական հիմնախնդրում: Սա ոչ միայն համերաշխության դրսևորում է եղբայրական Կիպրոսի հետ. մեր խորին համոզմունքն է, որ յուրաքանչյուր հակամարտություն պետք է յուրովի լուծում ստանա, քանի որ տարբեր են դրանցից յուրաքանչյուրի ակունքներն ու տրամաբանությունը:

Հավատացած ենք, որ Կիպրոսի հիմնահարցի խաղաղ կարգավորումը շատ իրատեսական է, եթե անմիջական ներգրավվածություն ունեցող այլ ուժեր չխոչընդոտեն խնդրի կառուցողական լուծմանն ուղղված քայլերին։ Մենք հարատև խաղաղություն ու արդար լուծում ենք փափագում մեր ժողովրդների առջև ծառացած կիպրոսյան և ղարաբաղյան հիմնախնդիրների համար:

Սիրելի բարեկամներ,

2015թ. շատ խորհրդանշական էր հայ ժողովրդի համար: Հայաստանը, համայն հայությունը, ինչպես նաև առաջադեմ մարդկությունը ոգեկոչեց 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Սակայն անցկացված միջոցառումների նպատակը ոչ միայն մեր ժողովրդի համար արդարության վերականգնումն էր, այդ տարելիցին ընդառաջ մենք նպատակ էինք դրել նոր շունչ հաղորդել ցեղասպանությունների կրկնության դեմ ուղղված պայքարին, ամրապնդել դրա կանխարգելման հիմքերը։ Եվ այժմ վստահորեն կարող ենք ասել, որ դա մեզ հաջողվեց։

Երախտապարտ ենք, որ այս հարցում նույնպես Կիպրոսն իրեն դրսևորեց որպես իսկական բարեկամ։ Կարևոր չէ, թե քանի տարի կանցնի, հայ ժողովուրդը չի մոռանա, որ դեռևս 1965 թվականին, երբ Հայաստանն չուներ անկախ պետականություն, երբ մեր ձայնը լսելի չէր, հենց Կիպրոսը ՄԱԿ-ի ԳԱ բարձր ատյանից խոսեց Հայոց ցեղասպանության մասին, 1975թ. Եվրոպայում առաջինը, իսկ աշխարհում՝ երկրորդը ճանաչեց ու դատապարտեց այդ ոճիրը, Հայաստանի հետ համահեղինակեց դեկտեմբերի 9-ը ցեղասպանության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակող ՄԱԿ-ի համապատասխան բան աձևը, ինչպես նաև 2015թ. Ներկայացուցիչների պալատի միաձայն որոշմամբ քրեականացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը։ Միաձայն, քանի որ բազմակարծությունն այս դեպքում նահանջ է ճշմարտությունից, իսկ խոսքի ազատությունը՝ սահմանափակվող, երբ հարցը վերաբերում է ամենաբարձր արժեքին՝ կյանքի իրավունքին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը` ապրիլի 24-ին Կիպրոսի բարձր ղեկավարությունը՝ ի դեմս Նախագահ Անաստասիադիսի և խորհրդարանի նախագահ պարոն Օմիրուի, Երևանում էին, մեր կողքին՝ որպես իսկական բարեկամ:

Մեր ժամանակներում, առավել ևս այս լսարանում, կարծում եմ, ավելորդ է խոսել կրթության և գիտելիքի կարևորության մասին, որը ժամանակակից, արագ փոփոխվող աշխարհի շարժիչ ուժն է: Սա առավել քան ճշմարիտ է Հայաստանի դեպքում, երբ երկրի զարգացման տեսլականը խարսխվում է մարդկային կապիտալի վրա՝ որակյալ և ժամանակակից կրթություն ստացած հայ երիտասարդի: Սա ճիշտ այն է, ինչը մենք հակադրում ենք հանածո վառելանյութի պաշարներով հպարտացող մեր որոշ հարևաններին:

Այսօր մենք՝ հայերս, աշխարհին ներկայանում ենք մեր ճեմարաններով, միջնադարում գործած համալսարաններով, հին ձեռագրերի թանգարաններով, բայցև նորագույն կրթական կենտրոններով, միջազգային չափանիշներին համապատասխանող դպրոցներով, համալսարաններով ու, հատկապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր սերնդին ուղղված նորարարական ծրագրերով:

Հայաստանը, 2005 թվականին անդամակցելով Բոլոնիայի գործընթացին, իր համար համագործակցային նոր հնարավորությունների հարթակ ձևավորեց Եվրոպական տարածքի հետ և ստացավ միջազգային փորձառությունը լավագույնս կիրառելու նոր մեխանիզմներ: Այս առումով, ես ուրախ եմ, որ Հայաստանում գործում է «Աշխարհի միացյալ քոլեջներ» կրթական ցանցի մաս կազմող Դիլիջանի միջազգային դպրոցը։ Այն իր հարկի տակ է միավորում աշխարհի մոտ 60 երկրից ժամանած 100 ուսանողի:

Հայաստանում անում ենք հնարավորը՝ ապահովելու գալիք սերունդների առավել անվտանգ և բովանդակալից ապագան` հավատարիմ մնալով կրթության միջոցով կայուն զարգացման և խաղաղ գոյակցության գաղափարին: Պետությունը և մասնավոր հատվածը սերտ փոխգործակցությամբ համակողմանիորեն խթանում են կրթությունը արժևորող երիտասարդների մղումները: Իմ կողմից հիմնադրված «Լույս» հիմնադրամի միջոցով ֆինանսական օժանդակություն ենք տրամադրում աշխարհի տասը լավագույն համալսարաններ ընդունված ուսանողներին՝ թե Հայաստանից և թե հայկական սփյուռքից: Երբ սկսում էինք այդ ծ րագիրը, աշխարհի 20 լավագույն բուհերում սովորում էին Հայաստանի ընդամենն ութ քաղաղացի: Անցած 8 տարվա ընթացքում մենք ունեցանք աշխարհի 10 լավագույն բուհերն ավարտած ավելի քան երկուհարյուր ուսանող, այս պահին այդ բուհերում սովորում են ավելի քան 100 ուսանող:

Մի քանի օրից ես այցելելու եմ Միացյալ Նահանգներ և ի թիվս այլ միջոցառումների մի մեծ հանդիպում ենք անցկացնելու «Լույս» այդ ուսանողների և ամերիկահայ գիտնականների հետ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում` հնարավորություն ընձեռելով իրենց շփվել միմիանց հետ, ստեղծել մասնագիտական և ակադեմիական կապեր և գործընկերություն:

Տարբեր մրցանակաբաշխությունների և պարգևների միջոցով խրախուսում ենք Հայաստանի տնտեսության մեջ գիտելիքահենք ճյուղերի զարգացումը, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որտեղ երիտասարդների համար սահմանված մրցանակներին զուգահեռ ունենք նաև հատուկ մրցանակ այն անձանց համար, ովքեր ներդրում ունեն տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մեջ համաշխարհային մակարդակով: Այսօր հենց այս ոլորտն է մեր տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը: Հենց այս ոլորտում է նկատվում օտարերկրյա ներդրումների զգալի ներհոսք:

Թվարկածներս միայն այն հարթակներն են, որտեղ կարող է արդյունավետ փոխգործակցություն ծավալվել հայ և կիպրացի պատանիների և երիտասարդների միջև։ Կարծում եմ՝ տեղյակ եք, որ Հունաստանի հետ տարիներ շարունակ Հայաստանն ունի ռազմական և քաղաքացիական կրթության ոլորտում արդյունավետ համագործակցություն։ Տվյալ բնագավառներում Կիպրոսի հետ ևս կարող ենք ծավալել նմանօրինակ փոխշահավետ գործակցություն։

Օգտվելով առիթից ցանկանում եմ ևս մեկ անգամ հատուկ շնորհակալություն հայտնել Կիպրոսի Նախագահ, իմ լավ բարեկամ Նիկոս Անաստասիադիսին հրավերի համար: Շնորհակալ եմ նաև ձեզ այս կրթօջախում ինձ հյուրընկալելու համար»:

Артур Нахшикян избран членом Совета Юнибанка Беспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Ваш смартфон заблокирован»: IDBank предупреждает о кибервымогательстве, превращающем ваш смартфон в «кирпич»ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: Амстердам «Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаИран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаЮнибанк и благотворительный фонд «Ванк» поддержали проведение показательного матча по баскетболу на колясках ВТБ (Армения) отмечает рост спроса на продукты агрокредитования Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СККрупнейшие в Армении системы QR-платежей будут сотрудничать: ArcaQR и IdramNetУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»