Հայաստանում երեխաների 90 տոկոսից ավելին ստանում են իրենց անհրաժեշտ պատվաստումները
ОбществоՀՀ կառավարությունը հավանություն տվեց 2016-2020թթ. իմունականխարգելման ազգային ծրագրին և միջոցառումների ցանկին: Գործադիրի նիստում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ նախատեսվում է պահպանել Հայաստանում իմունականխարգելման ոլորտի հաջողությունները և նվաճումները, ինչպես նաև ապահովել հանրապետության իմունականխարգելման ոլորտում քաղաքականությու նների և ռազմավարությունների մոտարկումը գլոբալ մոտեցումներին:
«Հանրապետությունում 2008 թվականից դիտվում է կառավարելի վարակիչ հիվանդությունների դեմ կատարվող պատվաստումներում բնակչության նպատակային խմբերի ընդգրկման ցուցանիշների կայուն աճ: Համաձայն վարչական վիճակագրական հաշվետվությունների` նպատակային տարիքի երեխաների 90 տոկոսից ավելին ստանում են իրենց անհրաժեշտ պատվաստումները: Չնայած զգալի ձեռքբերումներին և հաջողություններին՝ դեռևս առկա են խնդիրներ. իմունականխարգելման գործընթացը շարունակական է»,- Արմենպրեսի փոխանցմամբ՝ ասաց Մուրադյանը: