Ինչպես են պատրաստվում Մադամ Տյուսոյի թանգարանի մոմե արձանները (լուսանկարներ)
LifestyleԼոնդոնում Մադամ Տյուսոյի մոմե արձանների հայտնի թանգարանը արդեն ավելի քան երկու հարյուր տարի է, ինչ ստեղծում է հայտնի անձանց մոմե պատճենները: Ներկայումս այն աշխարհի տարբեր քաղաքներում արդեն ունի 20 մասնաճյուղ:
Իսկ թե ինչպես են Լոնդոնում ստեղծվում Մադամ Տյուսոյի թանգարանի մոմե արձանները, որտեղից ուղարկվում են ամբողջ աշխարհով մեկ տարածված տարբեր մասնաճյուղեր՝ ներկայացնում է bugaga.ru-ն:

Մի արձանի պատրաստման համար 15 մասնագետներից պահանջվում է 3-4 ամիս: Տարեկան յուրաքանչյուր մասնաճյուղ ստանում է մինչև 7 հայտնի անձանց մոմե արձաններ: Տարվա ընթացքում թանգարանը ստեղծում է մինչև 230 արձան:

Առաջին փուլը հայտնի մարդու հետ անձնական հանդիպումն է և անհրաժեշտ «չափեր վերցնելը»:

Դիզայներները հավաքում են մոտ 250 անհրաժեշտ բնութագրեր՝ աչքերի գույնը, մաշկի երանգը, մազերի երկարությունը, գույնը, կառուցվածքը և այլն: Տվյալների հիման վրա քանդակագործները պատրաստում են կավե մանրակերտ:

Աշխատանքը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ վարպետը չի համոզվում, որ մանրակերտը ամբողջովին կրկնում է իրական մարդուն:

Այնուհետև վարպետները այն պատում են մոմով: Որպեսզի պատրաստի արձանը սառչի՝ պահանջվում է 170 ժամ: Ապա ավելացնում են մազերը, ինչը բարակ մազափնջերով վարպետները ամրացնում են ձեռքով: Գործողությունը տևում է 1.5 ամիս:

Լուսանկարում երևում է, թե ինչպես է վարպետը աշխատում Լեդի Գագայի արձանի վրա:

Ապա աշխատանքին միանում են նկարիչները, ովքեր յուղաներկերով արձանին տալիս են անհրաժեշտ երանգներ:

Այնուհետև գալիս է աչքերի և ատամների հերթը:

Վերջին փուլերից մեկում կատարվում է հագուստի ընտրությունը: Հաճախ հայտնիները իրենք են տալիս որևէ հագուստ:

Վերջին փուլում կատարվում են դիմահարդարում, վարսահարդարում, զարդերի տեղադրում:
