Դերասան Սարգիս Հակոբյանն ավտովթարի է ենթարկվել
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Բազմաթիվ հեռուստասերիալներից եւ ֆիլմերից հայտնի դերասան Սարգիս Հակոբյանը ավտովթարի է ենթարկվել։ Դերասանին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։ NEWS.am STYLE-ի լրագրողը կապ է հաստատել դերասանի հետ եւ պարզել, որ առողջական լուրջ խնդիրներ չունի։
«Ամեն ինչ կարգին է, լուրջ վնասվածք չեմ ստացել։ Միայն ոտքս էր թեթեւ վնասվել։ Հիվանդանոցում նկարեցին եւ ասացին, որ լուրջ բան չկա»,- մեզ հետ զրույցում ասաց Սարգիսը։
Դերասանը նաեւ կատակեց՝ ասելով. «Առողջականս կվատանա այն ժամանակ, երբ փողերը փակվեմ»։
Նշենք, որ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ավտովթարը տեղի է ունեցել այսօր, ժամը 14:00-ի սահմաններում Դավիթաշեն 7-րդ եւ 3-րդ փողոցների խաչմերուկում։ Հակոբյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է հենց Սարգիսը, որը չի զիջել ճանապարհը, ինչից հետո տեղի է ունեցել բախումը։