Օրվա բաղադրատոմս. Տորթ «Նապոլեոն»
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Բաղադրամասեր՝
1 հատ ձու
300 գրամ սերուցքային կարագ
500 գրամ ալյուր
200 մլ սառը ջուր
Աղ
1 ճաշի գդալ քացախ
Կրեմ՝
500 մլ կաթ
2 հատ ձու
1/2 բաժակ շաքարավազ
Վանիլին
1.5 ճաշի գդալ ալյուր
20 գրամ սերուցքային կարագ
150 մլ սերուցք
Պատրաստման եղանակ՝
Ջուրը, ձուն, աղը, քացախը միախառնել։

Ալյուրը լցնել տախտակին, ավելացնել կտրատած կարագը, միախառնել։

Երկու զանգվածքները միախառնել, դնել սառնարան 2 ժամ։

Կրեմ՝
Կաթի մի մասն ու շաքարավազը միախառնել։ Դնել կրակին, մինչ ստացվի խիտ զանգված։

Ձուն, ալյուրը միախառնել, ավելացնել կաթի զանգվածին։ Ավելացնել կաթի մնացած մասը։ Վերցնել կրակից, ավելացնել կարագը։ թողնել՝ կրեմը հովանա։ Ավելացնել սերուցքը, վանիլինը։ Դնել սառնարան։

Խմորը հանել սառնարանից, բաժանել մասերի՝ ամեն մեկը 90 գրամ, գրտնակել։

Շերտերի մեջ կրեմ քսել, զարդարել խմորի մնացորդներով։

