Ֆուլհաուսցիների սելֆիները Բարսելոնից
Lifestyle«Ֆուլ Հաուս» սիթքոմի հայտնի դերասանները համերգային շրջագայությունների են մեկնել Եվրոպա։ Նրանց առաջին կանգառը Բարսելոնն էր։ Բնականաբար սիրված արտիստները շոու ծրագիրը ներկայացնելուց բացի, չէին կարող անտարբեր անցնել ու չհմայվել Բարսելոնի գեղեցկությամբ։ Անձնակազմը պտտվել է քաղաքում, լուսանկարվել եւ սելֆիները հրապարակել սոցցաների իրենց էջերում։





Նշենք, որ այսօր դերասանները մեկնելու են Ֆրանսիա, որի մի քանի քաղաքներում պետք է հանդես գան իրենց շոու-ծրագրով։
