Երևանում կփակցվեն Արշակ Ադամյանի և Էդուարդ Թումանյանի հուշատախտակները
ОбществоԵրևանում հուշատախտակներ կփակցվեն Արշակ Ադամյանի և Էդուարդ Թումանյանի ապրած տների պատերին: Այս մասին որոշումներն ընդունվեցին Երևանի ավագանու մարտի 18-ի նիստում` միաձայն քվեարկությա ն արդյունքում: Մինչ քվեարկությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանըհետաքրքրվեց` արդյոք ավագանու անդամների մոտ կա՞ն դեմ կարծիքներ: Առարկություններ չհնչեցին:
Երևան քաղաքի ավագանին որոշել է տալ համաձայնություն ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Արշակ Ադամյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Մաշտոցի պողոտա, 43 հասցեում փակցնելու համար։
Երևան քաղաքի ավագանին որոշել է նաև համաձայնություն տալ ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ֆիզկուլտուրայի և սպորտի ականավոր գործիչ Էդուարդ Թումանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Մոսկովյան փողոց, 25 հասցեում փակցնելու համար։